⁂
Լսեցի՞ր, Ամբակում աղան կնիկը ձգեր և ուրիշ կնիկ մը առեր է․
— Ո՛վ գիտե ի՛նչ ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվեր է.
— Ատ ի՜նչ է.
Ի՜նչ պիտի ըլլա, նորելուկ ֆեթվա մըն է.
— Ով կուտա կոր․
Մամուլը.
— Աֆերիմ պե, շանըն արթսըն, ա՞ս ալ ըրավ, էյ պրավո՜։
⁂
Տեր ի՛մ, տեր ի՛մ.
— Ի՜նչ է ան Խիկար, ի՞նչ կա, նոր բա՞ն մը պատահեցավ.
— Այո՛, այո՛, որ նորելուկ, նորագույն, նորասքանչ.
Ըսե տեսնենք, շո՜ւտ, շո՛ւտ․
— Լսեցի որ կրկնամուսնության հրաման կը տրվի կոր եղեր։
Այո՛, եթե սակայն ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվի մեկը.
— Հրամանը ո՜վ կուտա կոր․
Հրաման չուզեր, ծանր պարագաներե ստիպյալ հարկադրվիլը բավական է․
Ատոր վճիռը ո՛վ տվավ․
Մեծապատիվ Մամուլը:
⁂
Ստեփան աղա, քիչ մը կամաց ըրե, հիմա մարդուն աչքը պիտի հանես․
— Ո՛չ պարոն, կը բողոքեմ, ես աչք չեմ հաներ կոր, այլ համեստ լեզվով կը քննադատեմ կոր։
⁂
Ամբակում աղա, Հայրենիքին գրածները կը կարդա՞ս կոր․
— Ո՜չ, ինչ կը գըե կոր.