զովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Մ. Տիգրանյան», III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Ենի մահալե Սամաթիո», ծանոթ. № 1 և VI հտ., «Առևտրական», ժանոթ. № 4):
3. Նկատի ունի Պողոս վարդապետ Մելիքյանին (տե՛ս Անձնանունների բառարան, Պողոս Մելիքյան):
4. «Մութասարըֆ» — Իշխան, տեր։
5. Նկատի ունի Պողոս վարդապետ Մելիքյանին (տե՛ս ծանո թ. № 3)։
6. Քյոսե Ղաղարի մասին տե՛ս «Առ Մատթեոս վարդապետ Իզմիրլյան» ծանոթ. № 2։
ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ
<2>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի հունվարի 26-ին (№ 68)։
1. «Օրագիր» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ», «Մուրացկանության պատճառները», ծանոթ. № 2։
2. «Արարատ» — Տե՛ս «Արարատ», ծանոթ. № 1։
ԽՈՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԲԱՆԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի փետրվարի 3-ին (№ 69)։
ՕՐԱԳՐԻՆ ԴԵՄ ՕՐԱԳՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի փետրվարի 18-ին (№ 70)։
1. «Մասիսի» խմբագիրր Ե. Ութուճյանն էր։
2. «Մամուլը սրբել», այսինքն մաքրել թերթի շարված էջերը ներկից։
ՎՐԻՊԱԿՔ
<2>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի փետրվարի 18-ին (№ 70)։
1. «Փող» — «Արևելյան փող», օրաթերթ, շարունակությունը «Փող արևելյանի». լույս է տեսել Պոլսում 1873 թվականին՝ Ե. Երզնկանլյանի և Բարթող Սուրի խմբագրությամբ։
2. «Մասիսի» 1871 թ. փետրվարի 8-ի (№ 1199) համարում «Վերջին լուրեր» բաժնում գրված է. «Զրույց կա, թե Սպանիո մեջ պաշտոնյայք նորեն հրաժարական տված են»:
Քաղաքական այս լուրն է, որ տարբեր թերթերում հաղորդված է մեծ աղավաղումներով։