Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեի» դեմ իր անձնական շահերի համար, որը և պատճառ է հանդիսացել Հ. Կրճիկյանի հրապարակային բողոքին.

«Օգսեն էֆենտի, կը բողոքեմ քու ինքնակամ հաշտվելուդ դեմ, թաղային խորհրդո պատվույն կարևորություն չտալուդ դեմ, և սույն հաշտության համար խորհրդույս հավանությանը չդիմելով քու անձնական դերդ խաղալուդ դեմ. ես ահավասիկ իմ բողոքովս կը հրաժարիմ սույն պատվո դատեն...» («Հայտարարություն առ սամաթիացիս և առ ազգայինս», «Մասիս», 1872, նոյեմբերի 4, № 1311)։


ԲՈՂՈՔ ՄԵՌԵԼՈՑ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, ծածկանվան փոխարեն պայմանական նշաններով 0 (*, 1872 թվականի դեկտեմբերի 8-ին (№ 111)։

7. «Բողոքը» ներկայացված է Պարոնյանին, որովհետև «Այվազին վրա նստողը» այսինքն՝ նրան ավանակ համարողը ինքն է (տե՛ս «էքշյանն ի թատերաբեմ», ծանոթ. № 2)։

2. Տարիներ շարունակ սուլթանական կառավարությունը փորձել է գրավել Պոլսի տարբեր թաղերում գտնված հայոց գերեզմանատները (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Գերեզմանատան խնդրույն վրա հայ էֆենտիի մը կարծիքը», ծանոթ. № 1), ի թիվս որոնց և Բերայինը։ Հայերը կառավարության որոշումները կասեցնելու համար զանազան միջոցների դիմելուց հետո ի վերջո գերեզմանատան տեղափոխման անկարելիությունը պատճառաբանում են կրոնի դեմ մեղանչելով, որը և ակնարկված է բնագրի վերջին տողերում։


ՄԱՆԶՈԻՄԵԻ ԲԺՇԿՎԻԼԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 8-ին (№ 111)։

1. Կառավարության կողմից թերթի հրատարակության դադարեցումը Պարոնյանը անվանում է «հիվանդություն», կրկին հրատարակության իրավունքը՝ «բժշկություն»։

2. «Հյուսիսի հողմեն և հարավի տաքեն զգուշանա», այսինքն՝ ամեն ինչից զգուշանա։


ԱՅՎԱԶԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 8-ին (№ 111), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Ակնարկում է Գ. Այվազյանին։

2. Ըստ Աստվածաշնչի ավանդության, ջրհեղեղից հետո Նոյ Նահապետի արձակած աղավնին վերադառնում է ձիթենին բերանին, որը ավետիս էր բնության խաղաղության, վերակենդանության։ Զիթենին խորհրդանշում է ուբախ լուր։

3. Ակնարկը Մ. Միանսարյանցի «Հայկական կանոնավոր և վայելուչ գրություն» գրքի մասին է, որը լույս է տեսել Լայպցիգում, 1873 թվականին։

4. Ըստ հռոմեական դիցաբանության, Յանոսը նոր տարվա երկերեսանի աստվածն էր։ Մեկը ուղղված էր հին տարվան, իսկ մյուսը՝ նոր։