Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՐՈԻԹՅՈԻՆ

որու առջև դրվելիք ածականը դեռ որոշած չենք։

Ի՞նչ դրությամբ պիտի կառավարենք դպրոցնիս։

Ոմանք ալմանական դրությամբ կ՝ուզեն, ոմանք գաղղիական,ոմանք ալ անգղիական, բայց մեծագույն մասը ալմանական դրությունը կը պաշտպանե։

— Ալմտնական դրությունն ինչո՞ւ աղեկ Է։

Պատճառը հայտնի Է. ալմանական դրությունն անոր համար աղեկ Է, որովհետև վերջին պատերազմին մեջ Նաբոլեոնը գերի բռնվեցավ, Պազենը՝ զմեզ թշնամվույն հանձնեց, թշնամին Ալզասն և Լորենն գրավեց և ասոնցմե կը հետևի, որ ալմանական դրությունն աղեկ Է:

Պատերազմեն առաջ, Նաբոլեոնին անձնատուր չըլլալեն առաջ,գաղղիական դրությունր բոլոր աշխարհե ընդունված էր, ամեն մարդ յուր զավակն Բարիզ կը ղրկեր բժշկություն, երկրագործություն և այլն սովորելու համար, բայց երբ ալմանացիք հաղթեցին գաղղիացոց, ալմանական դրությունն ալ գաղղիական դրության հաղթեց։

Եթե ոչ ուրիշ ազգաց՝ մեր ազգին համար անուրանալի ճըշմարտություն մե սա որ միայն բախդեն ազգի մը ուսուցանելու եղանակին աղեկ կամ գեշ ըլլալը կը հետևցնենք։

Ասիկա այնքան ճշ մարիտ է, որ մեր ուսուցիչներեն ոմանք գործերնին ձգած Սպանիո պատերազմը կը դիտեն, և եթե օր մը տոն Քրալոս հաղթող ելնե՝ իսկույն պիտի ըսեն, թե պետք Է որ տոն Քարլոսի դրությամբ դաստիարակենք մեր զավակները։

Ահավասիկ, ընթերցո՛ղ, այս վիճակին մեջ կը գտնվինք այսօր,և տակավին դպրոցներնուս մասին ինչ ընթացք բռնելիքնիս որոշած չենք և որոշելիք ալ չունինք:

Այսօրվան օրս հայ տղաքներ դպրոցեն ելնելնեն անմիջապես ետքր պարապ կր պտըտին կոր, դժբախտ կ՝ըլլան կոր, աղքատ կ’

  • Անընթեռնելհ’

Հ. Պարոնյան—°