Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Ուսկից առի՞ք:


-Ուզուն չարշըյի կողմեն։


- Խնձո՞ր է։


- Չիյտեմ։


-Եկուր բարեկամ, սա թորպան քակենք, նայինք ի՞նչ կա մեջը, ուտվելու բան է նե առնենք, խաղ մը ընենք Կարպիսին։


Ծո՛, տղա, թորպան հոս բեր։


- Բաց նայինք։


-Բացի։


- Ի՞նչ է,


- Ինչ պիտի ըլլա, հայոց պատմություն….։


ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԵՋ ԱՋՆՎԱՊԵՏՈԻԹՅՈԻՆ


Շարունակ կռվելով, շարունակ իրարու գլուխ պատռելով վերջապես հասանք այնպիսի վիճակի մը, ուր ազնվապետությունն բաց ճակատով ցույց տվավ ինքզինք, և իրենց լռությամբն հյուրընկալեցին պարգևե իրենց…։


Ընթերցո՛ղ, վերջին Ընդհանուր ժողովին մեջ երեսփոխան մը անարգված է ատենապետե մը… Երբ Համբարձում էֆենտի Իփեքճյան դիտողություն կ’ըներ Ռուսինյան էֆենտիի Կանոնադրության այն հոդվածին վրա, որ ժողովրդյան Ընդհանուր ժողովին ներկա գտնվելն շնորհ կ’ընդուներ, երբ այս երեսփոխանը ո՛չ շնորհ այլ իրավունք ըլլալն ապացուցանել կ’ուզեր, Հարություն պեյ Տատյան- այդ դրությունը Թատրոնի դրություն է, ես քսան տարի Բարիզ կեցած եմ,- և այլն խոսքերով, ատենաբանն ընդմիջելեն ետքը, երբ ատենաբանն՝ - ատոր դեմ կրըբողոքեմ-ըսելով տեղը կը նստեր, ատենապետն՝ - բուկին բողոքդ բապուճս-ի վար֊ի ձևով, - ես ալ քեզ ի կարդ կը հրավիրեմ կ’ըսեր, այլ հայլմե եղած, և նաբուգոդոնոսորաբար կը հրամայեր հնոցը նետել, չէ, ի կարդ հրավիրելն արձանագրել։ Եվ երբ Իփեքճյան էֆենտին Ընդհանուր ժողովեն դուրս կ’ելներ, ատենապետ էֆենտին ետևեն կ’ըսեր թե՝ - եթե Բարիզի մեջ ըլլար քեզի պես երեսփոխանը զապթիե կուտային։


Լցաք ի բարութեանց քոց տեր….


Բարկություննիդ զսպեցե՛ք վսեմափայլ պեյ… եթե Իփեքճյան էֆենտին քաղաքավարությամբ վարվելով, չէ ուզած ձեր լեզվով ձեզի պատասխանել, եթե ներկա երեսփոխանը ձեզմե վախնալով