Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՞նչ իրավունքով ուրեմն կրնա կոր իր բարեկամն ներս ընդունիլ։ Այդ իրավունքով, զոր կուտա իրեն պարտուց և իրավանց՝ ճանաչումը, հավասարությունը, մեկ խոսքով Սահմանադրության ոհին։ Աս ալ հայտնի ճշմարտություն մ'է, ասոր դեմ ալ չկրնար համառիլ Ռուսինյան էֆենտին, որովհետև, եթե Սահմանադրությունն արդիլեր ներս մարդ ընդունիլը, երեսփոխանը չէր կրնար Սահմանադրության արգելքին դեմ դնելով մարդ հրավիրել։

Ուստի, Սահմանադրությունն է, որ թող կուտա ժողովրդեն մարդ ներս ընդունիլ, և ոչ թե երեսփոխսնը, երեսփոխանությունն է, որ թող կուտա և ոչ թե երեսփոխանը։

Բայց, պիտի ըսե մեզ Ռուսինյան էֆենտին, երեսփոխանությունը թող կուտա նե' իբրև շնորհ թող կուտա և ոչ իբրև իրավունքը

Ռուսինյան էֆենտիին այս խոսքը կը հերքենք վերա կրկնելով, թե քանի որ երեսփոխանությունը ժղովրդյան փոխանորդն է, չկրնար դատին բուն տիրոջը ներկայությունը շնորհ համարիչ, ինչպես որ փաստաբանն մը չկրնար դատին տիրոջն ըսել, թե քեղի շնորհ կ'ընեմ, որ ինձի հանձնած դատիդ ներկա գտնվիս (հոս պետք է հիշել, որ մենք բանաոր պատնառավ դռնփակ նիստը կ'րնգունինք)։

Չենք ուզեր երկարորեն դրել այս մասին, որովհետև ամեն բան կը հայտնե, որ ժողովրդյան ներկայությունը իրավունք է։

Բայց, վսեմափայլ Հարություն պեյին և Ռուսինյան էֆենտիին հաճո երևնալու համար ըսենք, թե շնորհ է։ Ըսել է թե' երեսփոխանսաց բարեկամներն իրենց եղած շնորհին շնորհիվը իրավունք կունենան կոր ներս մտնեիել:

Շնորհին մեջ իսկ իրավունք կա, որովհետև երբ շնորհ ընդունիմ, այսինքն, երբ տոմսակ մը գտնվի քովս, դռնապանը զիս չկրնար դուրս ընել, տոմսակս կը ցցուցնեմ և կ'ըսեմ, ահա այս տոմսակով իրաունք Ունիմ ներս մտնելու։ Սրդ, ինչո՞ւ համար երեսփոխանաց բարեկամներն միայն իրավունք կ'ունենան կոր ներս մտնելու և բարեկամ շեղողներն դուրս կը մնան կոր։ Սահմանադրության մեջ կա՞ անանկ հոդված մը, որ տրամադրե թե' երեսփոխանաց բարեկամ եղողներն միայն պիտի վայելեն Սամանադրության շնորհները ։ Հայտնի է, որ չկա։ Հայտնի է, որ չէր կրնա ըլլար Հայտնի է, որ չպիտի կրնա ըլլալ։

Ինչպես հայտնի է, տոմսակով ներս ընդունելու դրո թյունը, միայն բարեկամներն ներս ընդունելու դրությունը, կը հաստատեն,