Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտնվի։ Իսկ եթե իրոք եկեղեցիին դեմ հանցանք մը գործած ըլլալուն համար բանադրված էր, ինչո՞ւ միևնույն հանցանքի տեր մարդն եկեղեցիեն կ’օրհնվի․ միթե կարելի՞ է, որ միևնույն հանցանքն եկեղեցվո օրինաց թե՛ համեմատ և թե՛ հակառակ ըլլա։

Այս ամենեն կը հետևի, որ մեր Կրոնական ժողովն ըստ քմաց ուզածը կը բանադրե, ուզածը կ’օրհնե, եկեղեցվո կամքը կատարեչու տեղ լուը կամքը կը կատարե, տկար գտածը, այսինքն ձիսուսի ամենեն ավելի սիրածն կը ճնշե և զորավորն կը շոյե։

Հանուն Հայաստանեայց սուրբ եկեղեցվո կը հրավիրենք բոլոր կրոնական հայրերն, որ ուշադրություննին Կրոնական ժողովո վրա դարձունել բարեհաճին, և նկատողության առնես գերապատիվ Խորեն սրբազանի հրամանով դեռ անցյալ շաբթու տեղի ունեցած մեկ կրկնամուսնությունն, որ բավական գայթակղության տեղի տված է, նկատողության առնեն նաև այն ամեն կքկնամ ուսնացյալներն ու եռամ ուսնացյալներն, որք Լուսավորչական հայու մը ունեցած եկեղեցական բոլոր իրավունքներն առատապես կը վայելեն և անդին ուրիշ մը առանց դատվեչու և թերևս հանիրավի եկեղեցան իրավոմնքներեն զրկված, բանադրված, եկեղեցվո պատիժներուն ամենեն զարհուրելիին ներքև կականաբարձ կը հառաչե։

Գթացե՛ք անոր վրա սրբազան հարք. զարհուրելի Է բանադրելն, սոսկալի Է բանադրվիլն, միացե՛ք ու ժողով կազմեցեք, առջևնիդ կանչեցե՛ք, դատեցե՛ք և եթե իր պատճառներն բավական չեն զինքն արդարա ցունելու, թո՛ղ այն ատեն պատժվի, անոր հետ պատժվին նաև այն ամեն անոնք, որ հակառակ Հայաստանեայց եկեղեցվո օրինաց կրկնամուսնացյալ ու եռամուսնացյալ են։

Այս Է ձեր պարտքն, այս Է մեր իրավունքն։

ԿՐԿՆԱՄՈԻՍՆՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Եթե այս խնդրույն վրա պարզ աչոք նայինք կը տեսնենք, որ ազգերնիս այսօր կրկնամուսնության օրենք մը չունի, բայց երբ խնդիրն քիչ մը խորեն քննենք կը տեսնենք, որ կրկնամուսնության օրենք ունինք և Պատրիարքարանի մեջ գործադրվելու վրա Է։

Հաստատ ենք.

Այսօրվան օրս կրկնամուսնացյալներ ունինք, ասոնցմե ոմանք բանադրված են, ոմանք չբանադրված, ըսել է, որ Պատրիարքա