արագ»: Երիցս տխրահռչակ Կարսի պայմանագիրը՝ «հնարավորինս կարճ ժամանակահատվածում»:
Իհարկե, հնարավոր է, որ թուրքերը չձգձգեն արձանագրությունների խորհրդարանական վավերացումն ու վավերաթղթերի փոխանակումը: Ի վերջո, նրանք միանշանակորեն հասնում են իրենց հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետության կողմից «երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի հաստատմանը»: Մնացյալը՝ ցեղասպանության հարցը, Ղարաբաղի հարցը և այլն, զուտ «բոնուս» է նրանց համար: Կստանան՝ լավ, հիմա չեն ստանա՝ նորից լավ: Միևնույն է, սրանից հետո հայոց պետության սանձերն իրենց ձեռքում կպահեն:
Եթե ոմանք այսօր պատրաստ են այդքան բարձր, չարդարացված բարձր գին վճարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման համար, ապա պետք է գոնե այնպես անեն, որ վճարված ապրանքի առաքումը լինի ժամանակին և առաջ չգան թաքնված ծախսեր:
Հղումներ և ծանոթագրություն
- Soviet Treaty Series, v. I (1917-28) (compl. & ed. by Shapiro L.), Washington, 1950, p. 100.
- Նույն տեղում, էջ 137: