Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոշում չի կայացրել, այլ որոշումը կայացրել է որոշակի և էական վերապահությամբ. «ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները և ...»: Այսինքն, որոշումը որոշում է միմիայն «հաշվի առնելով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները»: Առանց այդ դիրքորոշումների՝ որոշումը որոշում չէ:

Հետևաբար, ՀՀ նախագահի ներկայացուցիչը, համաձայն ՍԴի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդված 5-րդ կետի պահանջի, պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել արդեն ՍԴ-ի համապատասխան որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների հիման վրա սահմանված վերապահումներով: Հակառակը կլինի վերոհիշյալ օրենքի խախտում, և այդ դեպքում պիտի գործի նույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված «օրենքով նախատեսված պատասխանատվությունը»:

20 հունվարի, 2010թ.