Այս էջը սրբագրված է
- Ինքնորոշումը որպես միջազգային իրավունքի սկզբունք համընդհանուր է իր ընդգրկումով:
- Ինքնորոշումը վերաբերում է բոլոր այն իրավիճակներին, երբ ժողովուրդները այլոց կողմից ենթակվում են հպատակեցման և շահագործման: Բոլոր ժողովուրդներն ու ազգերն անխտիր և առանց սահմանափակումների ունեն ինքնորոշման իրավունք:
- Ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքի ոտնահարում է, հետևաբար՝ միջազգային իրավունքի խախտում:
- Ինքնորոշումը սեփական քաղաքական կազմակերպվածության ձևը և այլ խմբերի հետ հարաբերությունները որոշելու իրավունքն է:
- Ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու մյուս բոլոր իրավունքները վայելելու համար: Ըստ այդմ, ՄԱԿ-ի վեհաժողովը հորդորել է բոլոր անդամ երկրներին՝ աջակցել ժողովուրդների և ազգերի ինքորոշման իրավունքին:
- ՄԱԿ-ի կանոնակարգի 2(4) հոդվածը որևէ ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության» բացարձակ պահպանման հետ: Այն «ուժի կիրառման արգելք» է և կոչ է անում մերժել «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքի զավթումը և տարածքի տապալումը»:
- Ինքնորոշումը ներառում է նաև անկախանալու իրավունք: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը (և ոչ միայն ԼՂԻՄ-ի) իրավասու է անկախությունն ընտրել որպես ինքնորոշման դրսևորում:
Հղումներ և ծանոթագրություն
- Restatement of the Law (3rd). The Foreign Relations Law of the United States, The American Law Institute, Washington, 1987;2,§905(7), p. 389.
- Ibid, p. 383.
- Umozurike O.U. Self-Determination in International Law, 1972, Connecticut, p. 8.
- Thurer D. Self-Determination. In R. Bernhardt (ed.), Encyclopaedia of Public International Law, vol. IV, Amsterdam, 2000, p. 364.
- Rosenne S. Codification of International Law, Encyclopaedia of Public International Law, in. R. Bernhardt (ed.), v. I, Amsterdam, 1992, p. 633.
- Ibid.
- Thurer D. op.cit., p. 365.
- Starushenko G. The Principle of Self-determination in Soviet Foreign Policy, Moscow, 1963, p. 221.
- Recueil des cours de l’Academie de droit international, Hague, 1962, II, p. 33; Annual Report of the SecretaryGeneral , 1960, 2. Chief Judge Moreno Quintana, International Court of Justice Reports, 1960, pp. 95-96.
- Umozurike O.U. op.cit., p. 192.
- Ibid, p. 271.
- Hillier T. Sourcebook on Public International Law, London-Sydney, 1998, p. 192.
- Documents, UN General Assembly, A/CONF.157/23; 12 July 1993.
- Umozurike O.U. op.cit., p. 188.
- Ibid, p. 273.
- Ibid, p. 185.
- Declaration of General Principles for a World Rule of Law. Am J Int Law 1964;58:138-151.
- International Court of Justice, Reports, 1966, v. IV, p. 465.