ՂԶ. Իննսունամյա մոլորություն կամ
Ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ – 1
/Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամյա տարելիցին ընդառաջ/
Պատմության, մասնավորապես միջազգային հարաբերությունների պատմության ուսումնասիրությունն ինքնանպատակ չէ: Ուսումնասիրելով պատմությունը՝ մարդիկ փորձում են անցյալից դասեր քաղել,
որպեսզի նույն սխալները չկրկնեն ապագայում: Այս առումով թվում է,
որ մենք հետևողականորեն մերժում ենք պատմության դասերը և
առաջնորդվում ենք ցանկալին իրականի տեղ դնելու մոլորությամբ:
Եթե այդպես չլիներ, ապա մենք Ցյուրիխում չէինք ստորագրի հայթուրքական խայտառակ արձանագրությունները: Արձանագրություններ, որոնք բերեցին կարճաժամկետ թվացյալ թեթևության
զգացողություն, սակայն մնացին անպտուղ ու ամուլ՝ ըստ այդմ
դառնալով քաղաքական օնանիզմի կատարյալ նմուշներ:
Իննսուն տարի առաջ այս օրերին տարաբախտ Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում հայերի ու թուրքերի միջև բանակցություններ էին ընթանում, մեր կարճատև քաղաքական պատմության թերևս դժվարագույն բանակցությունները: Այդ բանակցությունները 03.12.1920թ. ավարտվեցին Ալեքսանդրապոլի ծանրագույն պայմանագրի ստորագրումով: Բանակցությունների ընթացքի, բուն պայմանագրի իրավական կարգավիճակին և բովանդակության համեմատական վերլուծությանը կանդրադառնամ հաջորդ հոդվածով, հիմա մի քանի խոսք պայմանագրի նախընթացի մասին:
Իհարկե, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը մեկուսի երևույթ չէր: Այն հետևանք էր հատկապես 1920թ. Մայիսյան հայրենակործան ապստամբությունից հետո Հայաստանում առաջացած ռազմաքաղաքական իրավիճակի, օրեցօր սերտացող բոլշևիկ-քեմալական համագործակցության, ինչպես նաև ՀՀ իշխանությունների ու ժողովրդի միջև առաջացած հսկայական վիհի: Քանի որ Հայաստանում ներկա իրավիճակը շատ առումներով կրկնում է 1920թ. մայիս-նոյեմբեր իրավիճակը, ուստի օգտակար եմ համարում որոշ հարցերի քննությունը:
Ինձ, վստահ եմ նաև շատերին, մշտապես մի հարց է կեղեքել: Ինչպե՞ս եղավ, որ բանակի գրեթե բացակայության պայմաններում հայ ժողովուրդը 1918թ. մայիսին բաց դաշտում պարտության մատնեց կամ գոնե արժանի հակահարված տվեց Օսմանյան բանակին, իսկ ընդամենը 2.5 տարի հետո՝ 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, 1918թ. համե-