Այս էջը սրբագրված է
մասյանի գովերգած կոմունիստները Նախիջևանն անսակարկ հանձնեցին Ադրբեջանի տնօրինմանը:
Ի դեպ, եթե Ալեքսանդրապոլի պայմանագիրն անգամ Կարսի մարզի վերջնական կարգավիճակի համար նախատեսում էր հանրաքվեի անցկացման հնարավորություն (հոդված 3), ապա քեմալականների հետ կոմունիստների կնքած Կարսի պայմանագիրը դա էլ չէր նախատեսում:
Խոսքս ուզում եմ վերջացնել կոմունիստների չսիրած գրքերից մեկի՝ Աստվածաշնչի, խոսքով. «Զի՞ տեսանես զշիղ յական եղբօր քո, եւ ի քում ական զգերանդ ոչ տեսանես» (Աւետարան ըստ Մատթէոսի, Է:3):
01 դեկտեմբերի, 2010թ.