Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարտենսի հիմնադրույթ // վերապահում (Martens Clause, оговорка // декларация Мартенса) անունով: Այն այդպես է կոչվում ի պատիվ հիշյալ դրույթի հեղինակ, գերմանական ծագումով ռուսաստանցի իրավագետ, Հաագայի համաժողովում Ռուսաստանի կայսրության լիազոր ներկայացուցիչ, Ֆրիդրիխ Մարտենսի (Friedrich Fromhold Martens, Фёдор Фёдорович Мартенс, 1845-1909):

Անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիան եղել է սույն միջազգայնագիրը ստորագրած հիմնադիր անդամների թվում և խնդրո առարկա փաստաթուղթը վավերացրել է 1907թ. հուլիսի 12-ին: Ի դեպ, հենց այս փաստաթուղթն ու այդ փաստաթղթի՝ Թուրքիայի կողմից վավերացված լինելն է, որ Դաշնակից տերություններին (Ֆրանսիա, Բիտանական կայսրություն և Ռուսաստան) հիմք տվեց 1915թ. մայիսի 24-ին Թուրքիային մեղադրելու “մարդկայնության և քաղաքակրթության դեմ հանցանքների” (Crimes against humanity and civilazation) մեջ: Ի ցավ մեզ, սա միջազգային հարաբերությունների մեջ միջազգային իրավունքի սույն ձևակերպման առաջին կիրառման դեպքն էր:

Այսպիսով, թեև մինչև 1900թ. պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք իրենց բնութագրիչներով համապատասխանում են մարդկայնության դեմ հանցաքների (crimes against humanity) տարատեսակներին՝ թերևս նաև ցեղասպանությանը, այսուհանդերձ դրանք միջազգային իրավունքի տեսանկյունից չեն կարող որակվել որպես այդպիսիք, քանզի դրանց իրավական որակում տվող և դատապարող միջազգային փաստաթուղթն ուժի մեջ է մտել միայն 1900թ.-ից:

Հղումներ և ծանոթագրություն

  1. The Laws of Armed Conflicts, A Collection of Conventions, Resolutions and Other Documents, [ed. D. Schindler & J. Toman], Leiden/Boston, 2004, p. 56.
  2. Manual of the Terminology of the Armed Conflicts and International Humanitarian Organizations, [ed. by I. Paenson] Brussels, 1989, pp. 126-127.
  3. The Hague Court Reports, [ed. James Brown Scott], New York, 1916, p. CII.
  4. United Nations War Crimes Commission, History of the United Nations War Crimes Commission and the Development of the Laws of War, London: His Majesty’s Stationary Office, 1948, p. 35.
  5. Benjamin B. Ferencz, Crimes Against Humanity, Encyclopedia of Public International Law, [ed. Rudolf Berhardt] v. I, Amsterdam, 1992, p. 870.
25 դեկտեմբերի, 2011թ.