Jump to content

Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

– թուրքական պետության և անհատ թուրքերի կողմից հայ համայնքին և անհատ հայերին պատկանած անշարժ գույքի (տներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն) և հողամասերի անօրինական գործածության (1920թ. նոյեմբերից առ
այսօր) վարձավճարների հատուցման հարցը;
– Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական և զինվորական
անձանց ապօրինի աշխատանքի դիմաց չվճարված գումարների հարցը;
– նյութական կորուստների այլ դրսևորումները:

Մասնավոր քննության առարկա պետք է դառնա.

  • Գերմանիայի՝ որպես Օսմանյան կայսրության կառավարման մեջ ներգրավված, հետևաբար և հանցակից երկրի,
  • Ֆրանսիայի՝ որպես Կիլիկիայի մանդատը ստանձնած, սակայն միջազգային պարտավորությունը չկատարած, ինչպես նաև ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական շարժմանը (քեմալականներին) ռազմական օգնություն ցուցաբերած երկրի,
  • Իտալիայի՝ որպես ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական շարժմանը (քեմալականներին) ռազմական օգնություն ցուցաբերած երկրի,
  • Ռուսաստանի՝ որպես ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական (քեմալականների) շարժումը հրահրած, նրան լայնորեն աջակցած ու անմիջականորեն մասնակցած և տվյալ շարժմանը ռազմական օգնություն ցուցաբերած երկրի և
  • այլ երկրների անօրինական գործողությունների պատճառով հայ ժողովրդի կրած վնասների հատուցման հարցը այդ երկրների կողմից:

Ամփոփում. Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը պետք է ամբողջական հատուցում ստանան իրենց կրած բազմաբնույթ նյութական կորուստների համար, որպեսզի վերականգնեն կորուստներին նախորդած վիճակը, ինչպես նաև կայացնեն բնականոն զարգացման պարագայում ստեղծվելիք նյութական իրավիճակը:

գ. Հայկական հարցի բարոյական բաղադրիչը. Բարոյական հատուցումը պետք է ընդգրկի ոչ միայն ԹՀ կողմից Հայոց ցեղասպանության ուղղակի ճանաչումն ու աներկբա դատապարտումը, այլև, որ