Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԲ. Հայկական հուշարձանների կարգավիճակը

Թուրքիայում՝ ըստ միջազգային իրավունքի

Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու շենքի նորոգումը առիթ հանդիսացավ, որ հնչեն իրարամերժ կարծիքներ: Մինչևիսկ ոմանց կողմից փորձ արվեց հարցը ներկայացնել որպես «Թուրքիայի բարի կամքի դրսևորում»: Քանի որ Թուրքիայի Հանրապետության տիրույթում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում, գտնվող հայկական հազարավոր հուշարձանների կարգավիճակը և դրանց նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները հստակեցված են միջազգային օրենքով և ամրագրված են միջպետական փաստաթղթերում, ուստի անհրաժեշտ է հարցի մեջ պարզություն մտցնել միջազգային իրավունքի տեսանկյունից:

Թուրքիայի Հանրապետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ճանաչումը, բխում է Լոզանի (24 հուլիսի, 1923թ.) պայմանագրից՝ մաս 1-ին, հոդված 1-ին: Նույն պայմանագրի 1-ին մասի 3-րդ բաժինը (հոդվածներ 37-44) ամբողջովին նվիրված է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, նրանց ինքնության ու ժառանգության պահպանմանը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ ազգային փոքրամասնություններին վերաբերող վերոնշյալ 37-44 հոդվածներին Լոզանի պայմանագրի 37-րդ հոդվածով տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) կարգավիճակ և բացարձակ գերակայություն բոլոր այլ օրենքների, կանոնակարգերի և պաշտոնական գործողությունների նկատմամբ. «Հոդված 37. Թուրքիան ընդունում է, որ 38-ից 44 հոդվածներում առկա պայմանավորվածությունները ճանաչվում են որպես հիմնարար օրենքներ, և որևէ օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող հակասել դրանց կամ խոչընդոտել այդ պայմանավորվածություններին, ինչպես նաև ոչ մի օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող գերակա լինել դրանց նկատմամբ»:

Ինչպես ակնհայտ է նշյալ հոդվածից, վերոշարադրյալը խիստ կարևոր հանձնառություն է և հանդիսանում է Թուրքիայի համար միջազ-