2. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը է՝ կնքված 1920թ. Ալեքսանդրապոլի պայմանագիրն դեկտեմբերի 3-ին, շեշտում եմ՝ դեկտեմբերի 3-ին:
Սա սովետահայ պատմագրության ամենասիրելի թեմաներից մեկն էր, քանի որ հնարավորություն էր տալիս դաշնակցությանը մեղադրել դավաճանության մեջ, իսկ բոլշևիկներին ներկայացնել որպես ազգի փրկիչներ: Մեր խնդիրը չէ պատմական քննարկումներ կատարել կամ տալ քաղաքական գնահատականներ: Մեր նպատակն է քննել Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից: Այս տեսանկյունից Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվավեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից և ոչ մեկը չի ունեցել դրա իրավասությունը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդեն իշխանություն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռևս իշխանություն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires, այսինքն՝ ակնհայտորեն գերազանցել են իրենց իրավասությունները:
Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաև այն պատճառով, որ ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով և այն երբեք չի վավերացվել:
3. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Մոսկվայի պայմանագիրնէ՝ կնքված 1921թ. մարտի 16-ին:
Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել դրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921թ. մարտի 16-ի դրությամբ: ա) Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (ՌՍՖՍՀ) կարգավիճակը 1921թ.-ին.
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանա-