Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա են սեպհական և ումնի առ ի հաստատութիւն բանից իւրոց զգիրս օրինսդրողաց մերոց ի ձեռին իւրում. վասն որոյ և մենք հաստատեցաք լինել ժառանգութիւն նորին որպէս էյին, և ոչ ոք առանց իրավանց օրինաց լինիցի ձեռնամուխ սեպհական հողոյ նորա, և թողեալ եմք նմա առնել զշինութիւն և զցանս, զի մի հասցէ պակասութիւն արքունի հասութիցն, յայսմ մասին զարգելական հրաման իմ սաստիկ գիտացեալ, մի ընդդիմասջիք և յամենայնի ամենայնիւ զնոր հաստատութիւն մի խնդրեսջիք»[1]):

Հրովարտակին կցված են ութ գյուղի անուններ։ Յեվ այս ութ գյուղերն ել մինչև վերջը մնացին «իշխանաց իշխան» Մելիք Շահնազարի տոհմի ամբոդջ հողային հարստությունը, այնպես, վոր Առաքել պատմագրի ասածը, թե Շահ Աբբասը գյուղեր ընծայեց Մելիք Շահնազարին՝ առասպել ե։ Այս փաստը գալիս հիմնավորապես պարզ դարձնելու մելիքության ամենաեյական պայմանը, այն, վոր մելիքը մասնավոր կալվածատեր եր և վոչ գավառատեր հին իմաստով։ Հրովարտակից հետևում ե, վոր կալվածատեր մելիքը պարտավոր եր շինարար լինել, ցանել, վորպեսզի վնաս չհասնի պետական հասույթներին։ Նշանակում ե, վոր նրա կալվածները նույնպես յենթարկված եյին պետական տուրքի։ Մելիքական իշխանությունն այսպիսով չեր բխում հողատիրությունից, հետևապես մելիքը հին ավատապետի (սենյորի) հաջորդը չեր։ Իսկ նրա իշխանությունը պաշտոնի բերմունք եր, վորովհետև յեթե նա գավառատեր չեր, բայց գավառի կառավարիչ եր, այն ել վոչ թե սովորական, այլ ժառանգական և ցմահ հարկավոր եր միայն, վոր վախճանված մելիքին հաջորդողն ըստանար Շահի հաստատությունը)[2]։ Այսպես եր Գեղարքունի գավառում։ Իսկ Ղարաբաղի Վարանդա գավառի վերաբերմամբ կիրառվում եր այլ կարգ։ Այդտեղ յուրաքանչյուր նոր մելիք պիտի համախոսական գրություն ներկայացներ Շահին, թե ժողովուրդը համաձայն ե, վոր ինքը լինի մելիք, և այսպիսով մելիքությունը Վարանդայում դառնում եր ընտրովի պաշտոն։

Թե մելիքական պաշտոնի հետ ինչ լիազորություններ եյին կապված, այս ամենից հստակ կերպով արտահայտված ե Մելիք Շահնազարի վորդի Մելիք Քյամալին տված շահական հրովարտակից, վոր հետևյալն ե.

  1. Սմբատյան, յեր. 784-785.
  2. Այս տեղեկությունը մենք քաղում ենք այս ընդարձակ դատաստանական գործից, վոր վարում եյին Վարանդայի Մելիք Շահնազարյանի ժառանգներն իրենց կալվածները հափշտակած իշխան Մադաթովի դեմ 19-րդ դարի առաջին կեսում: Այստեղ կա մի շահական ֆերման, վոր վերաբերում է մելիքի հաստատման և այդ հաստատումը հիմնված ե ժողովրդական համախոսականների վրա: Մեր այս աղբյուրը կանվանենք այսուհետև «Շահնազարյանների գործ» (Дело Шахназаровых).