Էջ:Khoja Capital.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիակներ փռելով, այդ ժողովուրդը քշվում եր յերկրից յերկիր հեռու-հեռու լոկ այն պատճաոով, վոր իր միակ նյութական ուժը կազմող վաճառականական կարողությունը պիտի շահագործեյին աշխարհի բռնավորները։ Հայ առևտրական կապիտալն եր Հայ ժողովուրդը դեպի Սպահան քշողը, ինչպես մի ժամանակ քշել եր դեպի Լեհաստան և այլ տեղեր:

Առաքել պատմագիրը կսկիծով ե նկարագրում Շահարբասյան գերեվարությունը։ Իրավունք ունի։ Բայց նա սխալվում ե այն տեղ, ուր ջուղայեցիներին ել գնում և միալար քշվող ժողովրդական զանգվածների հետ մի շարքում, իբրև նրանց վիճակակից: Այսպիսի բան չեր կարող թույլ տալ Շահ-Աբբասը։ Ջուղայեցիները հարկավ կորցրին իրանց շարժական կարողության մեծագույն մասը, բայց պիտի պահեյին իրանց միլիոնները, նորից գործեր սկսելու համար և այս մասին անշուշտ Շահ-Աբբասն առանձին հոգացողություն ունեցել ե։ Մի ուրիշ պատմագիր, վոր այդ միջոցին Ջուղայումն եր յեղել, գրում ե.

«Բայց Հայոց ազգացն ոչինչ վնասեաց, այլ միայն սուրկուն արար տամբք և ամենայն ընչիւքն և տարեալ բնակեցոյց ի Սոս քաղաք, որ է Սպահէն»[1]:) Առհասարակ Շահ–Աբբասն այս գաղթից հետո իրան անվանում եր հայերի հայր[2] և ամեն տեղ ասում եր, թե հայերի գաղթեցումը իրան մեծ ծախս ե պատճառել, մի հանգամանք, վոր ցույց ե տալիս, թե Պարսկաստան քշված հայերը ճանապարհին միանգամայն ճակատագրի կամքին չեյին թողնված, այլ վորոշ չափով պետական խնամարկության առարկա եյին: Կար ավանդութուն, վոր յերբ մի անգամ մի հայ սպանեց մի սլարսկի, Շահ Աբբասը սպանվածի կողմից իրան դիմած բողոքարկվին ասաց, թե յուրաքանչյուր հայի այստեղ բերելը իրան նստել ե հազար թուման և յեթե նա կամենում ե, վոր ինքը մահվան դատապարտի սպանողին, այն ժամանակ թեղ վերադարձնի իրան իր ծախսած հազար թումանը։[3]

Առաքել պատմագիրը, վոր անվանում ե Շահ֊Աբբասին «վիշապ անդնդային», հայ ազգի կործանիչ և այլն, ի վերջոյ խոստովանում ե, թե նա հայրաբար եր վերաբերում իր տարած հայերին, բայց իսկույն բացատրում ե դրա գաղտնիքը-կապել տարածներին իրանց նոր հայրենիքի հետ և դրանից քաղել տնտեսական ոգուտներ։ Այս, ինքնըստինքյան, հասկանալի յե։ Յեվ

  1. Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի կամախաեցւոյ կամ Դարանաղցւոյ, Երուսաղեմ, 1915, եր. 38.
  2. P.R. du Mans Estat de la Parse en 1660, Paris, 1899, P 183
  3. Տեր Յովհանեան, յեր 47.