Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասանելով իրենց խղճին թելադրած անկախ վճիռը անոր մասին։

Այսպես կ՚ըլլա միշտ մեռնողներուն համար. մարդիկ՝ դերասաններու պես, որոնց թատերախաղը վերք արած է, իրենց լեզուն ու դիրքը կը փոխեն, գոհունակության շունչ մը առնելով, երկարատև ծպտում մը, լեզվի ու վարքի ծպտումը թոթափող մարդու ազատ շնչառությունը:

— *** Հյուպատոսին կինն էր. բայց իր անկարգությանը համար էրիկը ձգեց զինքը։

— Գիտեմ, դատարանին առջև հաստատվեցավ կնոջը գեշ վարքը ու երեք ամիս կա որ զավկըները ձեռք են առին:

— Այո՛, ճամփեն ելած կին մըն էր։

Ու բարոյականի տոպրակեին բացած, այս անցորդները, որ դեռ քանի մը օր առաջ այս կնոջ մեկ ակնարկին արժանանալու համար կը քծնեին անոր ճամփուն վրա, իրենց մաղձոտ չարախոսությունները դուրս կը թափեին։

— Ինչե՞ն մեռավ, հարցուց առաջին խոսքը բացողը։

— Թոքատապեն։

Ո՛չ, ըսի մտքովս պատասխանելով անոնց, զավկըներուն ցավեն մեռած է այս կնիկը։ Եվ իսկույն ներսես պաշտպան կանգնեցա անոր, երբ աշխարհ խոսք մեկ կ՚ըներ զինքը դատապարտելու համար։ Իր շնորհին, իր երիտասարդությանը վայելուչը՝ արատով մը չգոցվիլն էր իր դագաղին։ Ինչ որ ալ եղած ըլլար իր կյանքը, սիրտս կ՚ըսեր որ ծաղիկ մը նետելու է անոր վրա և ոչ աղբի դեզ մը, ինչպես կ՚ընեին սա մարդիկը:

Վարանոտ կեցեր էի մայթին վրա, անցորդներուն պատմած ուղիղ կամ սուտ զրոլյցներուն ակամա ունկնդիր, երբոր հեռվեն տեսա մեռելը զոր մեր կողմը կը բերեին։

Առջևեն խաչալեմները բարձրացուցեր էին երեք գիծի վրա, որոնց երկու ծայրերունը՝ քահանաներու դասին ու մեջտեղինը դագաղը տանող կառքին առջև կիյնար, համակ ընկուզենին էր ան, տեղ-տեղ արծաթ դրվագներով զարդարված։ Աղեբեկ մազերով ծերունի մը, հայրը, դագաղին անմիջապես ետևեն կոպար: Ու անոր ետևեն, հուղարկավորներու ցանցառ թիվ մը,