Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա, առանց գոնե ի փոխարեն գիտնո մը կամ իմաստասերի մը անուն գիտնալու, իբրև փոքրիկ կապիկներ Եվրոպայի անառակ ու ազնվական երիտասարդաց. ի մի բան, անօգուտ էակներ իրենց ազգին ու համայն մարդկության համար։ Ահա այս կերպ էին իր աշակերտուհին շրջապատող երիտասարդաց խումբը։ Երվանդ, իր անաչառ ուղղամտությամբը, կը զարմանար թե ի՞նչպես կարելի էր ախորժիլ այս փճախոս անձերե։

— Չեք գիտեր, որքան կ՚զբոսնում անոնց հետ, կ՚ըսեր Արուսյակ, երբ իր դասատուն անցողակի դիտողություն մ՚ըներ այդ մասին։

Վասն զի փոքրիկ ակնարկութենե մը ավելին ընելու արտոնություն չուներ անշուշտ, քանի որ ամեն ինչ՝ հորը հաճությամբ, թերևս այդ խումբեն որուն վրա խեղճ մարդը կ՚սքանչանար, փեսա մը գտնելու փափագովն էր որ տեղի կունենար։

Անցան երեք տարիներ և Արուսյակ 19 տարու աղջիկ մ՚եղավ, բարձրահասակ, կայտառ ու սիգաճեմ. յուր իմացական կարողությունն՝ եռանդուն երևակայությանը պես զարգացած էր. երիտասարդն անհուն գորով մը կը տածեր անոր վրա, այն պարտիզպանին պես որ յուր ձեռոքը խնամած տունկին վրա հոգի կուտա. դասի օրերու կ՚սպասեր անբացատրելի նհամբերությամբ և պարզ ու սովորական դասախոսություն մը չէր զոր կը տաներ իր աշակերտուհվույն, հմտալից ու հանհունս ախորժելի խոսակցություն մը ուսկից դյուրավ կը նշմարվեր յուր սրտազեղ խանդաղատանքը խանդաղատանք՝ զոր յուր պարկեշտ պարզմտությամբն եղբայրական մտերմություն մը միայն կը համարեր, երեք տարիներու բարեկամությամբ հաստատված։

Եվ հիրավի բոլորովին մտերմացած էին ալ, Արուսյակ խիստ մեծ գաղափար ուներ յուր վարպետին արժանյացը վրա։

— Մաքուր ու առաքինի սիրտ և մեծ տաղանդ ունի, կ՚ըսեր միշտ ամենուն հանձնարարելով զանի։

Երբեմն անոր արդուզարդին դիտողություն կ՚ըներ: