Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջանալով որոշել ծովուն վրա «Անվեհերը», փոքրիկ մակույկն որուն մեջ իրենցմե մին այս պահուս կը գտնվեր, ահարկու դարձած այդ կոհակներուն խադալիկ, գուցե անհետ կորսված անոնց մեջ: Կուլային, կ՝աղոթեին ու կը հուսային,

— Սահակը հետն է, կ՚ըսեր հայրն, հիսունի մոտ ծերացած մարդ մը, ջանալով սիրտ տալ իր կնոջը։

— Վախուբան չկա, կ՛ավելցներ դրացի մը, անոնք մոտեր եղերք մը ելած են, «Անվեհեր»ը վախնալու մակույկ չէ:

Ու փոթորիկը կը մոնչեր' ի դերև հանելով այս հուսադրանկան խոսքերը, ծովուն վրա ձևացող ալյաց կատարները կ թռցներ' դաշույնի հարվածով կտրելով զաանոնք ծովեզերքին վրա կեցող մարդիկն ետ կը հրեր խստությամբ, իբրև թե անոնց միջամտությունը մերւժելու համար։

—Տեր աստված, դուն ողորմե՛։

Տղաքը կը պոռլային անդիեն։
— Տյուրի ՛կ, Տյուրի՛կ, ձայն մը հասցնել ուզելով ու պատասխան մը ակնկալելով ծովուն վրայեն։
Իր սովորությունն էր իրիկվան ճաշեն վերջը շրջագայություն մր ընել ծովուն վրա, կը սիրեր ծովն․ անոր հետ, անոթ քովը մեծցեր էր Տյուրիկ իրենց տանր մեջ;
Հարս երթալեն վերջն երկու տարի միայն հեռու ապրեր էր անկե. Փերայի  աղմուկին ու փոշիին մեջ բանտարկված, զզված անոր աղտոտ մթնոլորտեն, իր ծովեզերյա տանը կարոտը քաշելով, և միշտ փնտրելով անոր ազատ ու լայնատարած հորիզոնն և կապուտակ ալիքները։
Երկու տարվան հարս էր երբ որ, այրի մնացած, պարտավորվեցավ հորը տունը դաոնալ, չկրնալով համաձայնիլ կեսրոջր հետ, որ չէր ներեր իրեն ողջ մնալը զավկին մեռնելեն վերջը։
Այս վերադարձեն շատեր նոր ամուսնություն մը գուշակեր