Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՁՅՈԻՆԸ
Ակնախըտիղ անթրծություն մը վերեն
Երկնից վըճիտ բարձրութենեն կիյնար վար,
Վարանելով, օրորվելով, ծուլորեն,
Քալվածքին պես կնոջ մը մարմնեղ և ըստվար։
Ու փողոցին մայթին վրա կը փըռեր
Ճերմակությունն իրեն քընքուշ՝ ցեխին քով.
Ոտքերու տակ կը կոխկրտվեր, կը լռեր,
Անտրտունջ միշտ ու քիչ մըն ալ հաճույքով։
Վերեն հիմա ձյունը առատ կը մաղվեր,
Հոժարակամ թողլով եթերը կապույտ.
Անձնամատույց կինն էր ան որ կը թաղվեր
Փոսի մը մեջ ցեխի, անհոգ ու անփույթ։
<1999>
|
|