1 9 0 8
ԿՅԱՆՔԸ ՓԱՐԻԶԻ ՄԵՋ
Ավելի ուղիղ չէ՜ր ըլլար ըսել «Մահը Փարիզի մեջ», քանի որ Ֆրանսայի մեծագույն քերթողին՝ Ֆրանսուա Քոփփեի մահը ծանուցանելով կսկսիմ այս տողերը։
Ատենով իմ «Մասիս»իս մեջ — ի՜նչ հիշատակներ կը քրքրեմ — իր պատկերը զետեղեր էի, չեմ գիտեր ի՛նչ առիթով, և քանի մը տողե բաղկացած հոդվածի մը մեջ՝ փորձ մը ըրեր էի — շատ պզտիկ հարկավ — ծանոթացնելու զինքը մեր ազգակիցներուն որ ժամանակակից Ֆրանսայեն շատ բան չի գիտեր։
Կորուստը մեծ է այդ մեծ ազգին և ընդհանուր Գրականության համար։ «Խոնարհներ»ուն և «Մտերմութ ուններ»ուն քերթողը նոր դարձվածք մը երկնած էր, նոր լեզու մը իր քերթվածներուն հատուկ՝ որուն բարձրությունը, խոնարհությունը, նրբությունը մտերմությանը մեջն է միշտ։ Շնորհ ու վայելչություն էր համակ՝ ամեն սեթևեթե հեռու մնալուն։
Դժվարի՜ն արվեստ։
Քոփփե ամենեն դժվարապահանջ արվեստագետներուն և ամենեն անուս բայց ոչ գռեհիկ դասակարգերուն սիրտերի միևնույն ավյունով թրթռացուց միշտ։ Ճշմարիտ գեղեցկությունը