ԲԱՌԱՐԱՆ
Ա
Album — ֆ․ ալբոմ
Ամեռ — ֆրանսական խմիչքի տեսակ
Անագան — ուշ
Անկապահ — անկարգել (պարաշյուտ)
Անհաճ — անպատշաճ
Անցախոս — կարգախոս (պարոլա)
Առաթուր — ոտնակոխ
«Առաքելոց...» — ակնարկության՝ պատարագի ժամանակ սարկավագի մի աղոթասացության
Ասկը — թ. ձգանակ՝ տափատը պահելու համար
Ավանսեն — ֆ. նախաբեմ
Արևագալ — եկեղեցական արարողության տեսակ
Արք — այրեր
Բ
Բանկալ — եկեղեցում մոմ վաճառելու վայր
Blague — ֆ․ սուտ, սնոտիապաշտություն
Bravi — ի. վարձկան չարագործներ
Բութակ — լարային գործիքի լարելու ականջը
Գ
Գամ (քան) զգամ — ավելի ու ավելի
Gazometre — ֆ․ գազաչափ
Good-by — անգլ․ մնաք բարով (ցտեսություն)
Գրգլյակ — ցնցոտի
Դ
Դահանոկ — թանկագին քարի տեսակ
Դանկ — դահեկան, մանր դրամ
Դաշն կռած — դաշինք կնքած
Dialogue — ֆ․ դիալոգ
Dicton — ֆ․ ասացվածք, առած
Դժվարագնի — դժվարությամբ ձեռք բերված
Ե.
Եպերելի — ժպրհելի, այպանելի
Զ․
Զաթը — ա. արդեն
Զառիկ — թույնի տեսակ