արև-անձրևով
Ծաղկի քո վաստակ
հայրենի յևրկրում...
Փառք և յերանի
քեզ, քաջ սերմնացան,
վոր դաշան հայրենի
չես թողնում խոպան,
վոր վառ հույսերով
դու նրա գրկում
ապրում ես սիրով
և սիրով տանջվում...
ՅԵՐԿՐԻ ՄՇԱԿՆԵՐ
Ո՜, ծանր հոգսերի խղճուկ զավակներ,
վորքան համբերող, քաջ ե ձեր հոգին,
տանջվում եր անվերջ, որեր, տարիներ,
կարծես տանջանքն ե միայն ձեր բաժին...
Մանուկ որերից ձեր մեջ ապրելով,
վկա յեմ յեղել ձեր շատ ցավերին.
տեսել եմ, ինչպես տանջանքի գնով
դուք հաց եք տալի հայրենի յերկրին։
Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ
դուք մշակում եք անմշակ դաշտեր.
ինչպես տանջանքում անլաց, անվհատ
դուք յերգ եք յերգում, վաստակի յերգեր։