Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տենում եմ, վոր հավանում չես ուսումարանին, — ժպտալով և, միևնույն ժամանակ, քաշվելով նկատեց տիրացուն, յերբ Կամսարյանը իր հարց ու փորձն ավարտելով, կամենում եր հեռանալ։


— Ի՞նչ ասեմ Մոսի, լավ կլիներ, վոր դու այս ուսումնարանը փակեյիր, — ասաց յերիտասարդը։


— Ընչի՞ հմար,— զարմացավ տիրացուն։


— Նրա համար, վոր դու չես սովորեցնում այս յերեխաներին։


— Յանի վոնց չեմ սովորցնում։ Բա դու քու աչքով տեհար վոչ՝ վո՞նց են կարդում, յա անգիր ասում։


— Տեսա, բայց թե կարդացածները և թե անգիր առածները բոլորն ել սխալ եյին ու անկանոն։

—Դե վոր դրանից լավ կարում չենք սովորցնե՞նք...


— Այն ժամանակ ավելի լավ ե, վոր չսովորեցնենս։

Այս դիտողությունը տիրացվի ինքնասիրության դիպավ, ուստի նա համարձակություն առավ խոսելու։


— Գիտա՞ս ինչ կա, աղա. որինակի հմար ասենք. մի մարդ կա, վոր քաղցած ա. ըենց քաղցած, վոր ուզում ա թիլանա,ի՞նչ արած, ցորեն հաց չկա, վոր տանք իրան ուտի։ Յես ասըմ եմ ըստի մի կտոր ճաթ (կորկահաց) կա. բերե՛ք տանք իրան. դու ասըմ ես՝ չե, ճաթը դժար կմարսի։ Հեր որհնած, մարդը սոված թիլանում ա, ցորեն հացը վոր չկա, ճաթն ելա տանք, վոր ուտի, չմեռնի ե՞...: Հմի մեր ես րեխերքն են։ Լավ, ոսալ, մի բան սովորցնում ենք Ասում, չեմ՝ քերականութին յա ճարտասանութին եմ սովորցնում, ըդոնք ըսկի յես ել չեմ կարդացել: Ամա դե միքիչ գրաճանաչ ենք անում, վոր թղթի սևն ու սիպտակը ջոկեն, յա հարկավոր վախտը՝ մի բաբովագիր, յա սանադ (մուրհակ) գրեն, յա չե, սուգը (դատարան) կանչած վախտը՝ իրանց անումն ու փամիլան կարան ձեռք քաշիլ։


— Ախար յեթե դու այս ուսումնարանը չունենաս, գյուղացիք կտեսնեն, վոր իրենց յերեխաները մնում են անուսում} կհավաքվեհ f կմտածեն և իրենց համար մի կանոնավոր ուսումնարան կհիմնեն։


Տիրացուն ծիծաղեց։

— Ինչո՛ւ յես ծիծաղում,—հարցրեց Կամսարյանը։


— Բա վո՞ց չծիծաղեմ. խաչն իմն ա, զորութինը յես եմ գիտում։ Մեր ժողովուրդը ընե՞նց ժողովուրդ ա, վոր իրանից մի բան ունի՞։ Հրես ամեն մի րեխին ամսեկան իրեք շահի, յա մին աբասի փող դեն տալ, ըսկի են ել տալիս չեն. պահում, գցում են կալավախտին, թե ի՞նչ ա, փողի տեղ ցորեն, յա գարի տան։ Են ել