Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Եւ ազգին Մամիկոնեան տոհմին
Տանուտեր նահապետ կացոյց թագաւորն՝
Վաչէ անուն ի նմին տոհմէ:
Բուզ. Ե. 37.

Բայց երբ Վաչեի եղբայր Մանուելը գերությունից վերադառնում է, նահապետ դառնում է նա:

Քանզի նա էր երէց յազգին . . .
Եւ Վաչէն լինէր երկրորդ։

Մանուելն «առանց հրամանի թագաւորին Վարազդատայ յինքն յափշտակեաց զզորավարութեանն զսպարապետութիւնն. զի այն ինչ որ իւրոց նախնեացն ի բնէն կալեալ էր ի սկզբանէ, զոր արքայն Վարազդատ շնորհ աոնէր իւրում դայեկին Բատայ»:

Ազնվական աոհմնրի նշանավորությունը, «մեծազգեաց» լինելը, ամենակարևոր բանն էր համարվում: Գահն ու բարձը կապված էր դրա հետ։ Թագավորի հետ սեղանի նստելիս՝ «նահապետք մեծազգեացք» ավելի բարձր էին նստում: Դրանց պատիվն ավելի մեծ էր: Այդ պատճառով վեպի մեջ շեշտվում է գահի աստիճանը։ Դրաստամատի համար ասվում է.

Եւ բարձ նորա ի վեր քան զամենայն նախարարացն:
Բուզ. Ե. 7.

Իսկ Աղձնիքի բդեշխի համար ասվում է.

Որ էր մի ի չորից, գահերէց,
Բարձերէց տաճարին արքունի:
Բուզ. Գ. 9.

Պատվի գաղափարն այո ֆեոդալական շրջանում կապված էր տոհմի հնության, նշանավոր ծագման հետ: Մանուել Մամիկոնյանն ասում է Արշակունի Վարազդատ թագավորին.

Նա մեք չեմք իսկ լեալ ձեր ծառայք,
Այլ ընկերք ձեր և ի վերոյ քան զձեզ.
Զի մեր նախնիքն լեալ էին
Թագաւորք աշխարհին Ճենաց:
Բուզ. Ե. 37.

Արջակունի հայ թագավորն իրեն բարձր էր դասում, քան Սասանյանները: Գերի Արշակ թագավորը Հայաստանից բերել տված հող ու ջրի վրա ասում է Շապուհին.

195