Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպէս է և ջանք աշխարհագիր պատմողի՝ յայլոց նիւթոց պարաղարդի»․ Կնշանակի՝ Մ. Կաղանկատուացին, ինչպես ինքն ասում է, զրույցն առել է ուրիշ հեղինակից, իսկ այդ ուրիշն է Պետրոս Քերթողը, քանի որ նրա, Մ․ Կաղանկատուացու, և Ստ․ Օրբելյանի պատմվածքները գրեթե բառացի հույնն են, ինչ որ նշան է, որ նրանք երկուսն էլ գրեթե բառացի քաղել են Պետրոսի ներբողից, սակավաթիվ փոփոխություններով։

Կաղանկատուացին իր վերևում բերված առաջաբանից հետո՝ այսպես է գրում. «Գտանին զրոյցք արևելից կողմանց հասկանալի է՝ Հայոց աշխարհիկ, որբ ոչ են անկեալ ի գիրս հնագիր պատմագրաց, զորս պատշաճ վարկաք մակագրել ի տաոս տողաչափութեան մերումս։ Այս երկրորդ առաջարանից երևում է, որ զրույցը ժողովրդական ծագում ունի և առաջին անգամ գրի է առնված։ Բայց գրի առնողը ոչ թե Մ․ Կաղանկատուացին է, այլ Պետոս Քերթողը, որից առել է նա։ Երկրորդ առաջարանը և դրա դեմքը Պետրոսինն են։ Կաղանկատուացին ուրիշ դեպքերում էլ մեքենայորեն արտագրում է իր աղբյուրներից, պահելով աղբյուրների դեմքր։ Պետրոս Քերթողն, ուրեմն, գրի է առել Հայաստանի արևելյան կողմերում, Սյունիքում, մի ժողովրդական զրույց և դարձրել իր մի ներբողի կամ տողաչափության (ասացվածի, ճառի) նյութ։ Ուրիշ խոսքով՝ նա այդ զրույցը մշակել է քերթողաբար, այսինքն՝ նա հետևել է իր ուսուցիչ Մովսես Քերթողահորը, այլև Մեծն Տիգրանի վեպը մշակողին, ինչպես և Ադաթանգեղոսին ու Բուզանդին։ Նրա այդ գրական երկը, ցավոք, չի հայտաբերվել, և մենք պիտի բավականանք Մ. Կաղանկատուացու և Ստ․ Օրբելյանի քաղվածքներով։

2. Անդոկի և Բաբիկի զրույցը[1]։— Սյունյաց Անդոկը, Փառանձեմ թագուհու հայրը, որ Մամիկոնյան տան փեսան էր, Տիրունի և Արշակի վեպի մեջ դուրս է գալիս իբրև կարևոր գործող անձն։ Արշակի գերությունից հետո Պարսից Շապուհն առանձնապես ավերում է Սյունյաց աշխարհը, «Եւ զազգի Սիւնեաց տոհմին զամենայն զայր ի չափ հասեալ կոտորեցին, և զկանայս սպանին և զամենայն մանր մանկաիսն ներքինիս հրամայէր առնել, և խաղացուցանել յերկիրն Պարսից։ Եւ առնէր զայս ամենայն վասն վրիժուցն Անգուկայ, որ եղև պատերազմ ընգ Ներսեհ արքայ Պարսիցս (Տուզ., Գ. 58)։ Մանուելի ժամանակ Սյունյաց տան մնացորդներից առաջ են գալիս Բաբիկ, Սամ և Վաղինակ, Բաբիկը դաոնում է Սյունյաց նահապետ և Մանուելի նիզակակիցն է կռիվների մեջ։ Սյունյաց աշխարհի այս ավերման զրույցն ահա ուրիշ ձևով պատմվել է Սյունիքում և մշակվել Պետրոս Քերթողից։ Հայոց ուրիշ նախարարների հետ միշտ Պարսից արքունի դռանն էր լինում նաև Անդոկը, որ ճոխ և փառավոր էր հայ իշխանների մեջ։ Մի օր Շապուհ թագավորն ուրախություն անել է ուզում։ Ճաշին հրավիրված են

  1. Մ․ Աբեղյան, Հայ ժողովրդական վեպը, «Ազգագրական հանդես», ԺԶ գիրք, էջ 80 և հտն․։ Այլ առանձին գրքով, էջ 124 և հտն․։