Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիներին էլ մայր գումարի տոկսների և տարի տարի Հնդկաստանից ստացվող եկամտի սակավության պատճառով, մինչև որ 1881 թվին հաստատվեց Նոր Նախիջևան և Բեսարաբիո թեմական դպրանոցը, որ մի ուրիշ հայկական մեծ դպրոցի գոյությունը քաղաքում բոլորովին ավելորդ դարձրեց» (Ե. Շահազիզ, նշված հոդվածը, «Լումա» 1904, №5, էջ 67)։ Քանի որ գումարները, այնուամենայնիվ, նախատեսված էին որոշակի նպատակի համար, 1878 թ․ Նոր Նախիջևանի երեքդասյան քաղաքային դպրոցի անունը փոխվում է և գրվում «Սահակ Մեսրոպայ դպրոց» և հնդկական գումարների տոկոսները հատկացվում են այդ դպրոցին։ Այս կապակցությամբ բուռն վեճեր են բացվում Նոր նախիջևանում։ Մագիստրատի ընդունած հեշտ որոշումը զայրացնում է Ռ․ Պատկանյանին և այլ գործիչների, որոնք պահանջում են հավատարիմ մնալ Բաբաջանի կտակի ոգուն և ստեղծել ազգային դպրոցներ (կամ դպրոց), որը ենթարկվեր եկեղեցուն։ Ահա այս օրերին էլ Պատկանյանը հանդես է գալիս հրապարակային, ելույթներով, գրում է և մամուլում հրապարակում «Պապաճան Մասեհը» երգիծական ակնարկը, «Հին ու նօր», «Հապա ի՞նչ վարժատուն պետք է մեզի» հոդվածները, «Նալբանդի զայրույթը» բանաստեղծությունը: Դեռևս Կալկաթայում գտնված օրերին, Նալբանդյանը որոնում է Մասեհ Բաբաջանյանի գերեզմանը և վճռում մի գերեզմաքար կանգնեցնել տալ Նախիջևան քաղաքի բարերարի շիրիմին: Նալբանդյանի ձերբակալությունից հետո նրա ցանկությունը կատարում է քաղաքագլուխ Կ. Հայրապետյանը: Վերջինս մի նամակով խնդրում է Աբգարյանց առևտրական տանը, Նախիջևանին ուղարկելիք գումարների հաշվից մի մահարձան դնել Բաբաջանի գերեզմանի վրա՝ Նախիջևանի հասարակության կողմից կազմած տապանագրով: (Տե՛ս Ե. Շահազիզ, նշված հոդվածը, «Լումա», 1904, № 5, էջ 72): Էջ 352, տ. 21, էջ 353, տ. 15,16—Կալկաթայի բանտի անվանումը (Կօրտ Աֆռէկուիշտի) հյուսիսափայլյան բնագրի չորս հիշատակության մեջ ամեն անգամ գրվել է տարբեր ուղղագրությամբ: Համեմատությունը «Ազգասերի» բնագրի հետ ցույց տվեց, որ այնտեղ նույնպես կան ուղղագրական տարբերություններ, որոնք թերևս գալիս են բուն կտակից: Հիմք ընդունելով «Ազգասերը», պետք է ճիշտ համարել աֆ [օֆ] նախդիրի առանձացումը բանտի անվանումից (Կօրտ աֆ [օֆ] Ռէկուիշտի): Էջ 355, կտակ № 3—Միքայել Նալբանդյանը Կալկաթայում դիմում է իր բոլոր ծանոթներին, փորձելով որևէ տեղեկություն ստանալ Մահտեսի Հակոբի որդի Եղիայի ժառանգների կտակակատարի մասին: Ինչպես երևում է կտակից, Եղիա Հակոբյանը 1799 թ. մայիսի 5—ին Բատավիայում (Ճավա) կազմելով իր կտակը, այնուհետև պետք է մեկներ Մադրաս կամ Կալկաթա: Նալբանդյանի հարցապնդումները թչ մի արդյունքի չեն հասցնում. Կալկաթայում և Մադրասում չի գտնվում ոչ նրա և ոչ էլ նրա առաջին կտակակատար Վարդան Գասպարյանի և նրան հաջորդած կտակակատարների հետքը: Անդառնալիորեն կորչում է և Նախիջևանի տպարանի օգտին նրա կտակով նախատեսված 5 հազար ռուփի ժառանգությունը (տե՛ս Ե. Շահազիզ , նշվ. հոդվածը «Լումա», 1904, №4, էջ 119): Էջ 360, կտակ № 4— Կատարինէ Խոջմայլանի կտակը ձևակերպված էր Կալկաթայում, 1794 թ.: Նրա կտակակատարն էր եղբայրը՝ Էլիազ Մինասյանը, որը և 1818 թ. դիմելով Եփրեմ կաթողիկոսին, խնդրում է լիազորներ նշանակել և պաշտոնական