Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաոակ, պարտական է նա քաջանալ յուր լեզվի մեջ։ Հայերը դեռ խոսել չգիտեն, թո՛ղ ուրեմն հայ մանուկը, նախ և հառաջ որպես հայի զավակ, ուսանի յուր սեփական լեզուն և ապա օտարինը։

Ազգությունը հառաջ է, քան թե ընդհանուր մարդկությունը, և ամենայն մարդ յուր ազգությամբ մտանում է ընդհանուր մարդկության մեջ։ Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով. սորա վկայող գառն փորձեր շատ անգամ կատարել է մարդկությունը։Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միմիայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունս ուրացողը, ուրացող է ազգության։

Դպրոցի օգուտը պիտի հետևի նորա ուղղութենից. առանց խղճի և մտքի ազատության չկա լուսավորություն։

Ազգի դպրոցը է այն գործարանը, այն արգանդը, որ հղանում է ազգի գալոց սերունդը. ինչպես բնական աշխարհի մեջ ծնածը պահում է յուր ծնողի տիպը և բնական որակությունքը, այնպես և աշակերտը կրում է յուր վերա դպրոցի դրոշմը։ Կառավարիչքը կամ դաստիարակքը դպրոցների, որ, չպահպանելով ազգի օգուտը, չարաչար էին գործ դնում յուրյանը պաշտոնատարությունը, հանցավոր են լինում ազգի առաջև, և այս հանցանքի գաղափարը միմիայն կարող է բացատրել այս զարհուրելի բառը ազգասպանություն: Եթե դպրոցի խորհուրդը և նպատակը համաձայն չէ ազգի էական օգուտներին, եթե նա մի մեքենա է, հայի զավակի մեջ օտարություն պատվաստելու, լավ է մանուկներին տգետ հայ մնալ, քան թե դառնալ թերակիրթ չհայ։

Բայց մեր ազգի դրությունը այնպես է, որ նա չէ կարող յուր ներկա ավերանքի մեջ պատրաստել այնպիսի դպրոցք, որ կարող էին տիեզերական կրթություն տալ ազգի զավակներին. սոքա հարկ և հարկ պիտի դիմեն օտարի դպրոցը և այնտեղ ուսանին։ Այո', այս իրողություն է, բայց ազգային դպրոցները պարտական են բանալ մանուկների միտքը, պինդ տնկել նոցա մեջ ազգության սերմը, վառել նոցա սրտում հայության կրակը. մի խոսքով, կատարել այն ընտանեկան պարտականությունը, որ ծնողք պիտի կատարեն յուրյանց ազգի օգտի համար, և որ մնացած է երեսի վերա ընտանեկան դաստիարակություն չլինելուց մեր մեջ։

Ընտանեկան կամ մայրենի դաստիարակության մեջ է ազգի ապագայի սերմը. բայց մեր ազգի մայրերը տալիս են ազգին կեղևով միայն հայ զավակներ։

Հայ կանա՛յք, ձեր պես չէին ձեր մայրերը, նոցա սիրտը զարկում