Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեծ ուսումնական հանդեսների մեջ։ Բայց նա չարաչար սխալվում է, կարծելով, թե աշխարհիկ լեզվով կարելի է գրել առանց «կարի կարևոր կանոնացն ուղղախօսութեան»։ Մեր կարծիքով, աշխարհաբար խոսող հեղինակը պիտի հանդիպի հազարապատիվ առավել փշերի յուր ասպարիզում, քան թե gրաբար գրող հեղինակը, կենդանի լեզվով գրողի դատավորն է բոլոր կենդանի ազգը, որ գիտեր կարդալ և ուներ փոքրիշատե հասկացողություն. մեռյալ լեզվով գրողին մի քանի ուռած, փքտցած հայկաբաններ միայն. Գրաբար լեզուն պիտի նմանող լինի հին օրինակներին. որ քարի պես մնացել են անշարժ և անփոփոխ. բայց աշխարհաբարը-կենդանի ժողովրդին, որ անդադար շարժողության մեջ է և հառաջ է երթում։ Փույթ չէ, որ աշխարհաբար լեզվի կանոնները տպած չեն մի քերականություն անունով գրքի մեջ (դա վերջին գործն է ամենայն ազգային մատենագրության մեջ), բայց կրթյալ և մտածող հեղինակը, առաջնորդ ունելով ինքյան յուր նուրբ ճաշակը, յուր գլխի ու սրտի մեջ գտանում է ուղղախոսության կանոները, հարդարելով և կոկելով անգրագետ ժողովրդի ավերած ու տգեղացրած նյութը լեզվի, բայց ոչ այնպես, որպես հարդարում է պարոն

[1]

  1. մաքում է ազգային հոգին։ Ազգերի դրությունքը փոփոխվելով, կյանքի պիտույքը ժամանակի հառաջաշարժությամբ այլայլվելով, հին օրերի կարգերը, սովորությունքը, լեզուն կորուսանում են յուրյանց հարգ ու կշիռը. նոր կյանքը կարոտանում է և նոր կարգերի, նոր օրենքների, նոր լեզվի, նոր մատենագրության։ Այսպես է աշխարհիս բնական ընթացքը, միայն թե կամեին հայերը, յուրյանց նյութասիրության մեջ, միտ գնել լոկ այն բանին, թե ժամանակների ազդեցությամբ քանի հազար ու մի տեսակ փոփոխվել է մինչև այժմ Եվրոպայի մեջ մարդկային զգեստը միայն, հանդերձեղենի ձևը միայն։ Ոչ հին և ոչ նոր աշխարհի մեջ եղած չեն ոչինչ քաղաքական կարգեր, որ հավիտյանս հավիտենից մնային միևնույն․ ժամանակի անցողությամբյամբ միները հնացել ու անպիտանացել են, և դոցա տեղ հաջորդել են մյուսերը։ Եվ լեզուն և մատենագրությունը, այս երկու մեծ հայելի պատկերքը ազգային կյանքի, լեզուն և մատենագրությունը, որ հայոց անփորձ և անուս մարդիկը կամեին մի ժամանակի չափի ու սահմանի տակ աքսորած պահել և ճնշել, առանց միտ դնելու այս և այն ժամանակի ամենևին այլևայլ պայմաններին, և լեզուն և մատենագրությունը ասում ենք-գտանվում են անընդհատ փոփոխության մեջ։ Ամենայն բան․ որ կենդանի է, պիտո է փոփոխվի, մեռածը, անկենդանը միայն փոփոխվում չէ։ Այսպես ամենայն ազգերի մեջ մեռածը տարվել ու թաղվել է գերեզմանի մեջ, և հոգածություն է արվել կենդանու համար, հառաջացել են մատենագրությունք կենդանի Ժողովրդական լեզվի հիմքի վերա, բայց որովհետև ամենայն երեկյան կամ այսօրյան ազգ ունի յուր արմատը հնության մեջ, վասն որո ամենայն ազգի նորոգ շինության համար սովոր են միշտ գործ դրվիլ շատ նյութեր հնության միջից, որ պիտանի են։ Այդպես և ընթացել է։ Է միշտ Հյուսիսափայ լի հրատարակողը, միտ դնելով նոր Եվրոպայի մատենագրության ընթացքին։ <Ծան. Հրատ. >