Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սքանչելի հայկաբանքը ընդհանրապես և սովորաբար միջոց էին թարգմանում հին ու նոր լեզվի ոգուն ընդդեմ, երբ մենք հայկական ոпուն հավատարիմ մնալով նույն բառերը թարգմանում էինք հնար, ինչպես մեր նախնիք գործ էին ածել և ինչպես այժմյան սերունդը գործ է ածում, Հյուսիսափայլը դերմանախոս էր դաոնում!!

Երբ ֆրանկի partager, ռուսի разделять բայերը վերացական գաղափարների վերաբերությամբ բաժանել էին թարգմանում — օրինակ joi partage votre opininon , я разделяю ваше мнение, ես բաժանում եմ ձեր կարծիքը և այլն այսպիսիք անխտիր և մինչ մենք հարազատ մնալով մայրենի լեզվի ոգուն, գրում էինք կամ ես ընդունում եմ ձեր կարծիքը, կամ համամիտ եմ ձեզ, կամ մասնակից եմ ձեր ուրախության, ցավին և այլն և այլն, Հյուսիսափայլը գերմանախոս էր դառնում!!

Երբ ֆրանկի communiguer, ռուսի сообщать բայերը անխտիր և ընդհանրապես թարգմանվում էին հաղորդել, հայկական ոգու ընդդեմ բաղդասելով, ինչպես լուր հաղորդել, նամակ հաղորդել և այլն և այլն, և երբ մենք հավատարիմ մնալով լեզվի ոգուն չէինք գործածում այս օտար ձևը, այլ դորա փոխանակ տեղին հարմար գրում էինք, լուր տալ, իմաց տալ, տեղեկություն տալ, մասնակից անել այս ինչ բանի և այլն և այլն, Հյուսիսափայլը գերմանախոս էր դառնում!!

Երբ Ֆրանկի curien, ռուսի любопытный բառերը անխտիր հետաքրրքիր թարգմանելով գրում էին հետաքրքիր բան, հետաքրքիր գիտություն և այլն և այլն, և երբ մենք հարազատ մնալով մայրենի լեզվին, հետաքրքիր ածականը տալիս էինք մարդուն, իսկ անշունչ առարկաներին վերաբերությամբ գրում էինք արժանի հարցասիրության, Հյուսիսափայլը գերմանախոս էր դառնում!!!

Հյուսիսափայլը հարյուրներով ունի այս տեսակ գերմանախոսությունք, խոստովանում ենք. և ոչ միայն այսքան, այլև հայտնում ենք, որ բնավ չենք ցանկանում այն տեսակ սքանչելի հայկաբանության, որի մի քանի օրինակը ցույց տվինք, որովհետև ճշմարիտը խոսելով, մենք այդ հայկաբանության վրա նայում ենք — ինչ եք կարծում,— ոչ ավելի և ոչ պակաս, որպես բաբելաբանության վրա, եթե միայն ներելի է exuso in abuso գործ դնել այս բառը։

Մենք չենք ուղում կողմնապահ լինել նաև դեպի մեզ. այս պատճառով ինչպես առաջ, այնպես և այս գրության մեջ ասացինք և խոստովանեցանք, որ Հյուսիսափայլը լեզվի կողմից ուներ, ունի, և պիտի ունենա թերությունք։ Մեր ընդդիմախոսքը իրենց վայրիվերո հայկաբանությունը, որի մեջ ոչ համակարգություն կա և ոչ ոճ, գործ են դրել