Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օծանելիք kali jodatum։ Երկուշաբթի օրից սկսած առավոտները խմում եմ մեկական բաժակ դառը ջուր, Բայց տակավին «ավելի լավը» չի երեվում։ Չար ժամին է կպել ինձ լյարդիս հիվանդությունը։ Հեռանկարը թվում է ինձ շատ մռայլ. իմ բանտարկության վերջն էլ չի երևում։ Ինձ հայտնած բոլոր լուրերի համար շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ, որ քո հաջորդ նամակում կկարդամ Կարպ Մակարովիչի և Դանիել Թորոսովիչի գալստյան մասին։ Ուրեմն, 6-ին նրանք չեն ճանապարհվել։ Ինչո՞ւ չեք գրել Մոսկվա, որ հեռագրով ձեզ իմաց տան հենց որ նրանք ժամանեն այնտեղ։ Դու ինձնից տեղեկություն էիր խնդրել ռնգեղջյուրի մասին, ես մի քանի բան այդ մասին գրել եմ այս թերթի կեսի վրա, որն ընդ մին ուղարկում եմ։

Ես շատ կկամենայի ծառայել Մոսկվայի նորահաստատ կենդանաբանական այգու բարգավաճման գործին, մատակարարելով այլ և այլ հազվագյուտ կենդանիների Ասիայից և Աֆրիկայից, որտեղ ամենուրեք ես ունեմ գործակալներ, սակայն ես այդ չեմ կարողանա անել, քանի տառապում եմ այստեղ, ու բացի այդ, քանի օդընտելացման ընկերությունը չի ընձեռնել ինձ բարոյական միջոցներ։ Դու լավ գիտես, որ ինձ, իսկապես, ոչինչ հարկավոր չէ— ո՜չ նյութական, ոչ էլ բարոյական վարձատրություն, բայց ես ինձ համար չեմ հոգս քաշում, այլ ուրիշների։ Դու հասկանում ես, թե ինչի մասին է այստեղ խոսքը։ Սրանից հետո էլ ինչո՞վ ես կարող եմ շահագրգռել նրանց հանուն գիտության, երբ նրանք հաղորդակից չեն այդ գիտությանը։ Էլ ինչո՞վ ես կարող եմ նրանց խնդրել և հրավիրել զոհաբերելու համարյա 10 հազար ռուբլի արծաթ։ Հանաք բան չէ՛ սա։

Իսկ եթե ընկերությունը համաձայնի օժանդակել ինձ, ո՜հ, այն ժամանակ այլ բան է. և ես խոսք եմ տալիս, որ իմ ազատվելուցս մի տարի հետո մի գեղեցիկ առավոտ ընկերության այգում կերևա գետաձին։ Այնուհետև կարելի է բերել տալ մանր կենդանիների կոլեկցիաներ, որոնց տեղ հասցնելը մեծ ծախսերի հետ չի կապված։ Ես առանց այն էլ կամենում էի Բենգալիայից բերել մի զույգ ընտիր կայսերական կոչված վագր, բայց զգուշացա ցանկանալով իմանալ, թե ինչպիսի գնահատության կարժանանա ռնգեղջյուրը. իսկ վագրերի բանը հեշտ է, միայն մի պայմանով, որ ընկերությունը՝ երախտագետ գտնվելով նվիրատուների նկատմամբ դրանով օժանդակի իմ գործին, հակառակ դեպքում ավելի ոչինչ չպիտի կարողանամ անել, և տա աստված, որ ամեն մեկն

289

19-580