Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռավ, որ հարստություն և փառք պարգևե մարդկության, քա՛վ լիցի. հեռի՜ այսպիսի մոլորություն: Մարդը անմահ է ստեղծված. նա յուր կյանքում պիտո է նմանի աստուծո, որ մահից հետո ժառանգե նորա երկնային արքայությունը։ Աստուծո նմանելու համար պիտո է լինել առաքինի և բարոյական մարդ, որովհետև աստված աղբյուր է և կենտրոն ամենայն առաքինության և բարոյականության. իսկ մարդը հարստություն ճարելով, փառք պատիվ գտանելով չէր կարող առաքինի դառնալ, նորա առաքինության շարժարանը գտանվում է դաստիրակության և կրթության մեջ։ Մարդը պարտական է դաստիարակվել, կրթվիլ, հետո, սոցա ազդեցությամբ առաքինանալով, աստուծո նմանիլ և վայելել մի հոգեկան և հավիտենական երջանկություն։

Ո՛վ չէ ցանկանում վայելել այս երանությունը. բայց ով որ կամի, պիտո է արժանի կացուցանե յուր մարդկությունը այս շնորհին, յութ առաքինական գործերով, ուրեմն, պիտո է լուսավորե և հարստացնե յութ բանականությունը, պիտո է ուսանի ճանաչել աստվածը, յուր ընկերը, յուր անձը, յուր ազգը և առհասարակ բոլոր աստուծո գործերը, նա պիտի սիրե սորանց բոլորին, և այս բաները հնարավոր են միայն դաստիրակության միջնորդությամբ։ Ո՛րքան մեծ պարտականություն կա ամենայն ծնողի վերա հոգաբարձու լինել յուր զավակի դաստիարկության համար, որովհետև գորա մեջ պարունակվում էր նորա մարմնավոր և հոգեկան երջանկության ապահով գրավականը, և որքան մեծ է այս պարտականությունը, ո՛րքան երանելի է մի ծնող լիապես կատարելով այս պարտականությունը, նույն չափով և նույն կշռով թշվառ է մի ծնող և ամենայն դատապարտության արժանի, եթե զանցառու էր այդ սուրբ պարտականության մասին,

Եվ ամենայն ծնող, որ հնար ուներ դասաիարակելու և լուսավորելու յուր զավակը և չէր գործ դնում այդ հնարը կամ անհոգ լինելով յութ զավակի բարոյական կրթության մասին, յուր արծաթը վատնում էր աշխարհային ունայն և անցավոր վայելչութենների համար, և եթե մի այդպիսի զավակ յուր հոր անհոգութենից անկիրթ ու խավար մնալով ապագայումը դառնար մի վատթար մարդ, աստուծո և մարդկության ատելի, այդպիսի մի զավակի մեղքի համար նորա թշվառ ծնողը պիտո է պատասխան տա աստուծո ահեղ դատաստանի առաջև։

Հայազգ՛ ծնողներ, զգուշացեք այս ծանր պատասխանատվութենից. հեր՛ք է, եթե մեզանից յուրաքանչյուր ոք յուր համար միայն կարողանա պատասխան տալ աստուծո արդար դատաստանի առջև, հարէավոր չէ յուր վերա առնուլ և զավակների պատասխանատվությունը: