Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

силе и неприкосновенности: во уверение чего и сию Нашу подтвердительную жалованную грамоту, собственную рукою подписали и укрепить ее Государственною печатью новелели. Дана в Санкт-Петербурге тысяча восемь сот втораго года Декабря двадесять первого дня Государствования Нашего лето второе.

На подлинной собственною Его Императорского Величества рукою поднисано тако.

АЛЕКСАНДР

Государственный Канцлер Граф Александр

ВОРОНЦОВ

թագավորական կնիքով հրամայեցինք: Տրված է Սանկտպետերբուրգ քաղաքում հազար ութն հարյուր երկու թվականին դեկտեմբերի քսան և մի երրորդ օրում, Մեր թագավորության երկրորդ տարումը:

Բնագրի վերա Նորին Կայսերական Մեծության սեպհական ձեռքով ստորագրված է այսպես.

ԱԼԵՔՍԱՆԴՐ

Թագավորական Կանցլեր

Կոմս Ալեքսանդր
ՎՈՐՈՆՑՈՎ

Նախիջևան քաղաքը մինչև այսօր վայելում է այս իրավունքները և առանձնաշնորհությունքը. մինչև այսօր քաղաքական կառավարությունը գտանվում է հայ քաղաքագլխի և հայ դատավորների ձեռքում, որ վիճակով ընտրվում են հասարակության կամեցողությամբ, երեք տարի ժամանակով։ Ոչինչ ավելի լավ կառավարություն չէր պիտո ցանկանալ հայերի համար, եթե այդ ընտրությունքը միշտ հառաջանային ուշ դնելով քաղաքի և հասարակության պիտույքին, եթե մասնավոր և անձնական բաները խափանարկու չլինեին ընդհանուր օգտին։ Նախիջևանը գտնվում է Դոն գետի աջակողմյան ափում, մի բավական բարձր սարի վերա. ափսո՛ս որ քաղաքի շինվածքը չեն սկսանվում իսկույն գետի ափից, դորա հակառակ գետեզրից կես վերստ ճանապարհ պիտո է կատարել մինչև քաղաքի սկիզբ: Պատմում են, թե կամեցած էին սկզբումը գետի ափից սկսանել քաղաքաշինությունը, և որպես թե փորձ արած էին մի քանի մարդիկ բնակություն հաստատելու գետի մոտ, բայց ավազակներից երկյուղը ստիպել էր նորանց հեռանալ այդ տեղից։ Պիտո է կարծել, որ անհիմն է այդ պատճառը, որովհետև քաղաքի կենտրոնը, ուր գտանվում է Ավագ եկեղեցին, և գլխավոր հրապարակը, այլև մյուս եկեղեցիների համարյա թե միաչափ հեռավորությունը կենտրոնից, սորա չորս կողմով, ցույց են տալիս, որ քաղաքի հիմնարկությունը եղած է առանց ուշադիր լինելու այն օգուտներին, որ հառաջանալու էին գետի մոտավորութենից։ Ինչպես և եղած լիներ այս, միայն քաղաքը բավական գեղեցկաշեն է, տուները եվրոպական ճարտարապետությամբ, մանավանդ որ գտանվում էին քաղաքի կենտրոնում, համարյա՛ թե բոլորը քարից ու աղյուսից շինած։ Եկեղեցիքը, որ վեց հատ են թվով, հոյակապ