Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերության անգամ ուրիշ կերպ չէ կարող հարստանալ, եթե ոչ նույն ընկերության մյուս անդամների հաշվով։ Եվ այդ հարստություն չէ, այլ պատահական հակումն հարստության կշռի երբեմն դեպի այս և երբեմն դեպի այն կողմը։ Այսօր դու ես հարուստ, վաղը ևս կլինիմ, և այն մամանակ քո հարստությունը անպատճառ պիտի նվազի։

— Ի՛նչպես,— բացականչում է նա։

— Ավելի հասկանայի շինելու համար առարկան, բացատրենք քեզ մեծը և ընդհանուրը փոքրի և մասնավորի կերպարանքով։ Դնենք, թե քսան հոգի, մեք ապրում ենք մի տեղում և վաճառականություն ենք տոնում մեր մեջ։ Մեք ամենքս գործում ենք առանձին-առանձին, յուրաքանչյուր մարդ յուր օգտի համար, և մեզնից յուրաքանչյուրը տարբեր կարողություն ունի, մինը շատ, մյուսը փոքր և այլն, և մեր բոլորի ունեցած կարողությունքը իրար վերա բարդելով, դնենք թե ստանում ենք հազար ոսկու մի դրամագլուխ։ Արդ, հարցնում ենք, երբ որ մեր բոլորի գործողությունը այն հազար ոսկու վրա է, երբ մեր ձեռքում չկա մի ուժ, որ կարող լիներ մեր, քսանից դուրս եղած արծաթը ներս բերել մեր մեջ, մեզնից մինը կարո՞ղ է հարստանալ, առանց քսանի շահին դպչելու։ Ո՞չ ապաքեն եթե մեզնից մինը յուր ունեցածից ավելի մի հարյուր ստանա, մեզնից մյուս մինը պիտի տուժե այդ հարյուրը։ Եվ այս հարյուր ոսկին երևութական և առժամանակյա մի վաստակ է, քանզի ընդհանրությունը չունի հարստություն և շահվողը ընդհանուրի հաշվով շահվեցավ, քանզի, նոր արծաթ չմտավ ընդհանրության մեջ, այլ մինից անցավ դեպի մյուսը, որ վաղը կանցանե դարձյալ դեպի մի այլ մյուսը:

Եթե այսպես չլիներ բանի զորությունը, եթե փոքրիշատե կարողության տեր մարդու ժառանգները նույնպես հարստանային, ինչպես հաստացել էր նոցա հայրը, այն ժամանակ բյուրավոր պիտի լինեին հարուստների թիվը, փո՛քր է այս, աղքատ ասած բանը բնավ չպիտի լիներ աշխարհի վերա։ Բայց ավա՜ղ, հարստությունը ոչ թե չէ հարատևում ժառանգների մեջ, այլ շատ անգամ նույն ինքը երբեմն հարյուր հազարներ յուր ձեռքի մեջ շարժողը, դառն աղքատությամբ կնքում է յուր կյանքը, ո՛ւր մնացին նորա ժառանգները։

— Բայց, դորա փոխանակ, և աղքատների ժառանգներ հարստանում են։

— Այնպես, ինչպես ընկնող հարուստը, և նույն պայմաններով, ուրեմն և նույն ճանապարհի վերա և նա յուր կարգով պիտի հավասարի ընդհանուր մակերևույթին։ Եվ եթե մի ընկած հարուստի փոխանակ հագստանա մի աղքատ, հետևանքը հառաջադիմություն չէ, քանզի դրականը