Էջ:Muratsan, vol. 3.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատում է. «Այդպես բաների խառնվիլը քեզ չի վայելիլ, որդի, փող ուզելը խաչագողի ու բոշայի գործ է. գնա՛ տանգ նստիր. գիրք կարդա, խելք սովորի, «բազար» մտնելը ի՞նչ քո գործն Է...»։

Այս և սրա նման պատասխաններ ստանալով մեր առաքյալները դուրս են գալիս շուկայից գլխակոր։ Այնուհետև դուք կարող եք պատկերացնել ձեր առաջ նրանց հանդիպումը։ Ձեռնունայն, հոգվով չափ վիրավորված նրանք հավաքվում են ժամադիր տեղին, և պատմում միմյանց իրենց առաքելության հետևանքները:

Հերոսներից նրանք, որոնք փոքրիշատե խելոք էին, ծիծաղում էին գործի ծաղրալի հետևանքի վրա, իսկ մյուսները, որոնց մեջ և Վահան Սարյանը՝ բարկությունից ու զայրույթից կատաղում էին։ Վերջինս, մանավանդ, չէր կարողանում հասկանալ, թե ինչպես այդ՝ մարդու պատկեր ու հոդի կրող արարածներն անտարբերությամբ էին նայում իրենց վրա, չէին գրավվում, չէին հուզվում իրենց խոսքերով, իրենց սրտաշարժ ճառերով, մինչդեռ իրենք, քիչ էր մնում, որ նույնիսկ այդ ճառերն արտասանելիս արտասվեին...

Բայց, որովհետև նրանք երդվել էին ոչ մի արգելքից չվախենալ և ոչ էլ երբեք վհատվել, ուստի առանց երկար ու բարակ մտածելու որոշում են այժմ էլ տները ման գալ և ընտանիքներում քարոզել։

Տներում, արդարև, լավ էին ընդունում մեր առաքյալներին. քաղաքավարի էին խոսում նրանց հետ, և շատ տեղ էլ մինչև անգամ թեյ, սուրճ կամ նախաճաշ էին հրամեցնում։ Բայց նյութական օժանդակության գալով, բոլորն էլ միատեսակ մերժում էին։ Միայն մի հարուստ այրի, որ իսկապես չէր ըմբռնել իրեն ներկայացող առաքյալի առաջարկության միտքը, երեք ռուբլի էր նվիրել նրան խստիվ պատվիրելով, որ այդ փողով միրգ կամ խաղալիք չառնե, այլ գրքեր գնե և կարդա։

Սրանով էլ պսակվել էր մեր գործողների առաքելության վախճանը։

Այսուամենտյնիվ, առաջին ձեռնարկության անհաջողություն