Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատոել ու ձգել գրասեղանի տակ դրած զամբյուղը, բայց հինչով, որ ապարանում նյութ չկա, մի կողմ դրեց։ Նույն կարգով շարունակեց աչքի անցկացնել մնացած նամակները և, ինչպես երևում էր, այդ նամակներն էլ բանի պետք չէին, որովհետև նա իր երկայն ու չոր մատներով ջղայնորեն ոլորու ու փետրում էր ցանցառ բեղի ծայրերը։ Այնուհտև, երբ բոլոր նամակներն աչքի անցկացրեց պրծավ, խոնարհդ վեց գրասեղանի վրա և սկսեց ուղղել ամենից առաջ նամակները, որոնք քիչ թե շատ հասարակական նշանակող թյուն ունեին։ Անխնայորեն ջնջում էր ահագին պարբերություններ, երբեմն ամբողջ երեսները և տեղը գրում մի քանի տող միայն, ջնջում, փոխում կամ ավելացնում էր այս կամ այն բառը կամ տառը, պեդանտի նախանձախնդրությամբ և համառությամբ պահպանելով լրագրի ուղղագրությունը,երբ ստեղծողն ինքն էր։

Մինչդեռ Պատրիկյանը, սուս ու փուս նստած դրասեղանի ծայրին, շարունակում էր գրեյ իր հոդվածը, այլևս ուշադրություն չդարձնելով սենյակում տիրող ցրտին։ Մի մամից հոդվածն արդեն պատրաստ էր։ Նա դրած թերթերը դարսեց իրար վրա ըստ թվահամարների, դրեց քարտուղարի առջև և վեր կացավ։

-Ի՞նչ, դու դնո՞ւմ ես,— հարցրեց քարտուղարը, դլոլխը բարձրացնելով և նայելով նրան պլպլան ակնոցի միջից։

-Հա։ Ես բոլորովին սառեցի այստեղ։ Գնամ տեսնեմ ի՞նչ եմ անում։ Այսօր բան չեմ առել բերանս, թեյ էլ չեմ խմել։ Տես այդ հոդվածը,— անսիրտ եմ գրել,— թե բանի նման է' տպիր, թե չէ' զամբյուղը գցիր։ Ցտեսություն։

Եվ Պատրիկյանը դիմեց դեպի դուռը, մի րոպե կանդ առավ նախասենյակում ինչ-որ անվճռականության մեջ, մե¬ քենայաբար թափ տալով ձեռքին բռնած գլխարկըt հետո կա¬ մաց ետ դարձավ և ասաց ավելի ևս կամաց, կարծես վախե¬ նալով, որ մի ուրիշը կարող է լսել։

— Չե՞ս կարող ինձ մի հինգ ռուբլի փոխ տալ։ —

Հինդ ռուբլի՞,— բացականչեց քարտուղարը գլուխն արագորեն բարձրացնելով։ —

Հա, խնդրում եմ։ Սենյակիս վարձը պետք է տամ։ Թե չտամ, դուրս են անում։ — 201 —