Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այս րոպեիս, հինգ ռուբլին ի՞նչ է որ,— ասաց քար¬ տուղարը, շտապով հանեց իր մաշված- ջարդված պորտմանեն, բաց արեց, միջի բոլոր փողը — սև ու սպիտակ դրամներ — թափեց սեղանի վրա ու սկսեց համարեէ, դրամները մեկ֊մեկ քաշելով մի կողմ-10, 20, 35, 50, 58, 60, 62 կոպեկ։ Ահա' իմ ունեցած ամբողջ կապիտալը։ Թե որ սրանից 5 ռուբլի դուրս կգա, վերցրու տար տանտիրոջդ աչքը կոխիր։ Հինդ ամիս է՝ ռոճիկ չեմ ստացել, կհավատա* и , թե չէ։

Մի րոպե Պատրիկյանը լուռ նայում էր քարտուղարի աչքերին։

— Բաս ինչո՛՛վ ես ապրում,— հարցրեց։
— Դո՞ւ ինչով ես ապրում,— եղավ քարտուղարի պատասխանը։ 

Պատրիկյանը ձեռքով հուսահատական մի շարժում արավ, գլխարկը ոչ թե ծածկեց, այլ ծածկելիս ուղղակի խփեց դըլ- խին և դուրս գնաց։ 1904

ՄԻ ՕՐ, ԱՇՆԱՆԸ

Մի օր, աշնանը, Պետրոսը կառքով բժիշկ էր տանում հիվանդ կնոջ համար։ Մոտ քառասուն տարեկան տղամարդ էր արդեն, բոլորովին սպիտակահեր գլխով, դաջի պես գունատ դեմքով, խոհուն, տխուր աչքերով։ Օրը կիրակի էր, աշնանային այն թխպոտ օրերից մեկը, երբ ցերեկվա դալուկ լույսի մեջ ամեն ինչ թվում է ծեծված, ճմլկաված, տխուր։ Երկրորդ օրն էր արդեն բարակ անձրև էր մաղում սրտամաշ, միալար։ Օդը հագեցած էր մինչև ոսկորները թափանցող անախորժ ցուրտ խոնավությամբ։ Կառքի գլուխը ծածկված էր և այնքան ցածր էր աոջևից, որ Պետրոսը ամբողջ մեջքով կռացած' տեսնում էր փողոցների անձրևի գրերով ծածկված սալահատակները և մեկ էլ անցուդարձ անողների ոտները միայն։ Նա առհասարակ շատ անհարմար դրության մեջ էր