Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դռան մոտ, թացի մի մոխրագույն փափախի ծայրից:

— Լավ, գնա ներս հրավիրիր հյուրասենյակ, մինչև որ ես գամ,— դարձավ նա ազախնուն։

Աղախինը դուրս գնաց:

Նոթաաի կինը նորից կոճկեց շագանակագույն մետաքսյա թլուզը մեջքի վրա, մոտեցավ հայելուն. փոշի ցանեց փոքր֊ինշ քրտնած երեսի ու պարոնոցի վրա, մազերը շտկեց և դիմեց դեպի հյուրասենյակ։

Հյուրասենյակ մտնելուն պես նա կանգ առավ հանկարծ, մեկ՝ ուզեց ճչալ և ետ փախչել մի խելագար սոսկում ով բոնված, բայց մեկ էլ՝ զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էին, որ տեղնուտեղը գամվեց և արձանացավ[' աչքերը չորս շինած։

Նրա հանդեպ մուտքի դռան մոտ, բարձր պատուհաններից ներս թափանցող միջօրեի արևի ճառագայթների տակ կանգնած էր այցելուն սպասողական դրության մեջ։ նա 30— 35 տարեկան բարձրահասակ երիտասարդ էր, մաշված, արևառ դեմքով, զորականի մոխրագույն հնամաշ շինելով, առանց ուսադիրների և ջարդված մորթե փափախով, որի ճակատին պորտի պես խրված էր սպայական կոկարդ ներ- կը կիսով չափ թափված։ Ոտքի մեկը չուներ, երկար ջինելի փեշի տակից երևում էր մի ոտը միայն* հնամաշ և երկար ժամանակից ի վեր չմաքրված երկարաճիտ կոշիկի մեջ, իսկ մյուս ոտի տեղ նեցուկ էր կրում թևի տակ։

Որովհետև աջ ձեռքը զբաղված էր նեցուկով, այցելուն փափախը վերցրեց ձախ ձեռքով, լուռ բարևի նշան արավ գլխի շարժումով և տեղից չշարժվեց, ըստ երևույթին վախե¬ նալով, որ նորատի կինը արտաքո կարգի մի բան կանիկճչա, կփախչի սարսափահար, օգնություն կկանչի, որովհետև այդ էր ցույց տայիս նրա դեմքը, և ուրիշ բան չէր կարող թելադրել նրան այգ անակնկալ տարապայման հանդիպումը։

Սակայն նսրատի կինը կանգնած էր ծայր աստիճան զարմանքից ու հետաքրքրությունից քարացած, չկարողանալով չռած աչքերը հեռացնել նրա խոշոր, խոհուն սև աչքերից, որոնք այնքա՜ն ծանոթ էին, այնքա՜ն մերձ ու սիրելի' մոտիկ -219-