Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց նույնիսկ մի սուտ տրաքոց հանելու։ Ի՞նչ է նշանակում այս, Մարգարյան, հը՞։— հարցրեց աչքերը տարակուսանքով սևեռելով ինձ վրա։ — Այս ես ե՞մ, թե ես շեմ։ Ես ախր էլ շեմ ճանաչում ինձ։ Ո՞րտեղից է մտքի այս տատանումր, հոգեկան այս շփոթությունը, այս զզվելի փոքրոգությունը։ Ես Ռուբեն Ռուս յան ը լինեմ և նստեմ քեզ մոտ լա՞ց լինեմ, իբրև մի баба ես Ռուբեն Ռուսյանը լինեմ, ուզենամ ինձ մորթել ու... վախենա՞մ։ Դե էլ ինչացո՞ւ եմ ես, ինչի* պետք եմ, բռնիր ոտներս ու քարշ տուր տար գետը գցիր է'չի, իբրև մի սատկած շուն։ Ինչո՞ւ մեռավ նա, ինչո՞ւ։ Որ ինձ պատժի՞, որ վրեժ լուծի ինձնի՞ց...

Նրա ձայնը երերաց, և ինձ թվաց, թե ուզում է նորից լաց լինել, բայց զսպեց իրեն և հանկարծ վեր թռավ կատաղի աչքերով։

— Ո'չ, ես թույլ չեմ տա, որ մեռելները քարշ տան ինձ իրենց ետևից,— գոռաց նա։— Ես կենդանի մարգ եմ, սիրում եմ կյանքը և հանուն այգ սիրո պիտի շարունակեմ զոհ ել ամեն ինչ և ամենքին, ով կհամարձակվի խոչընդոտ կանգնել իմ հաղթական ճանապարհին։ Աոաջին անգամ կյանքիս մեջ անձնատուր եղա այս հիմարական կնիկարմատային զգացումներին և ահա եկա հասա ուլինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո ւ...

Ու ամեն մի «ինչուի» հետ սկսեց ձեռքով խփել հա խփել գլխին։

Մի կերպ հանգստացրի, առաջարկեցի, որ պառկի քնի, մինչև որ գինու ազդեցությունն անցնի։

— Ոչ,— ասաց,— այս երեկո արդեն գնում եմ։ — Եկա, որ փող տաս հյուրանոցին վճարելու և տոմսակ առնելու։ Անցյալ օրը տված փողերդ մինչև վերջին կոպեկը զահրումար արի։ Գնամ թե չէ, բոլորը միանգամից կուղարկեմ։ Հորս կասեմ, որ տա։ Կտա — լավ, չի տա — Հե'րը կանիծեմ, բոլոր դավթարներն ու մուրհակները կպատռեմ, փողի սրն- դուկը կվառեմ, իրեն էլ կբռնեմ կխեղդեմ, որ ինձ պես մի լակոտ է ընկնել։

— Հետո՞։

— Հետո էւ չգիտեմ։ Ես սովոր չեմ օրհետոյի» մասին մտածելու, Տուր փողը։ Գլխարկս էլ տուր։