Էջ:Novellas of Erukhan.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն գիշերը, պատանին, կես քուն կես արթուն վիճակ մը ունեցավ, թագուն տառապանք մը զգալով սիրտին մեջ, անդիմադրելի ըղձանք մը՝ իրիկնամուտին այն ակնկալ հավերժահարսը տեսնելու ժամ առաջ։

Առտուն, լույսին հետ արթնցավ Տիրան՝ ու պատուհանը վազեց։

Առջի իրիկվան տեսարանն էր, սա տարբերությամբ որ բլրակներուն կատարին ծիրանեգույն պսակը երթաով կը լայննար հիմակ, լույսը կողողեր կը լեցներ հովիտն համակ ու մինչև մարգագետին իջնելով կը սփռվեր հոն շռայլորեն, վառվռելով գիշերվան շողն որ կը դողդղար խոտերուն ու ծաղիկներուն վրա։ Ոչխարներ լերան կողին վրա հոս հոն ցանցնված, կը վազվռտեին ու կը ճարակէին, գառնուկներուն ողորմագին մայունը կը խառնվեր մացառներուն վրա թառող սոխակին հոգեշունչ գեղգեղեն։ Տիրան կը զմայլեր, անճառ հեշտությամբ կը ծծեր բնության այս զեղխ արտաբերումը, արևին ու կանաչին այս կենսավետ հորդումը։ Ու աչքը կը պտտցներ ամեն կողմ և հանկարծ կը կանչեր, կը մնար գետակին եզրին վրա, ուր բան մը նշմարած էր։ Մանկամարդ աղջիկ մը, մարմանդին վրա կը վազվռտեր բոբիկ ոտներով, գառնուկի մը ետևեն որ տեսակ տեսակ նազանքներով կը դառնար, կը պտուտքեր իր փոքրիկ տիրուհիին շուրջը։

Էլենան էր։

Հետո, երկարորեն վազելեն ետք, կանգ առավ նորատի հելլենուհին ու գետեզրը գնաց, վար իջավ, ջուրին մոտ, նստավ ու բոբիկ ոտներովը սկսավ ջուրը խռովել մեծախորժ ճողփյունով։ Տիրան կը դիտեր զայն աչվրները սքանչացումով լի, սիրտը բաբախուն։ Հեռացավ պատուհանեն, հապճեպով հագվեցավ, և առանց մորն իմացնելու որ հանդարտիկ կը քնանար, դուրս եկավ ագարակէն և դեպի գետ եզրն սկսավ վազել։ Պատանին տեսնելուն պես, Էլենա ամաչկոտ շարժումով մը, ոտքերը դուրս հանեց ջուրեն և մարմանդին վրա գուլպաներն հագավ․ փեշերը շուրջը փռեց ու նստավ։ Բարևեցին զիրար։

Տիրան անոր քովը ընկողմանեցավ և սկսան խոսակցիլ. միամիտ ու ոստոստուն խոսակցություն մը, որուն մեջ