Էջ:Novellas of Erukhan.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոսին մեջ իջեցնելու համար, ու հետո նորեն կը պլլվեր անով՝ վերարկուին քղանցքովը ծայրե ծայր մաքրելե ետք զայն խնամով։

Գլուխը գոցված էր ֆեսով մը որոն գույնը որոշեւը շատ դժվար պիտի ըլլար, և որ՝ իր նախնական կաղապարումը ձգելով առհավետ՝ Պապա Հուսեփին գլխուն անշնորհք կաղապարումը առած էր վերջնապես։

Բայց մեռելներու ջրկիրը եկեղեցի չէր երթար. ոհ , ո՛չ, բնավ ոտք չէր,կոխեր հոն. իր անփոփոխ բնակարանն էր գիշեր ցերեկ, փողոցի մը անկյունի մթին սրճարանը, որուն առջևեն անվրեպ կանցնեին հուղարկավորներու թափորները։ Ներսը, անկյուն մը կծկտած է Պապա Հուսեփ, ծխափայտին հոբդ մուխերուն մեջ թաղված, ցնորածի մը ապուշ և տարտամ նայվածքովը, երբ, մեռել մը անցած պահուն, ժամկոչը, կամ լուսարարը, բանալով սրճարանին դուռը կը պոռա բիրտ ձայնով մը.

— Պապա Հուսեփ, — հա՛յտա...

Մեկեն ի մեկ, պիծակէ մը խայթվածի պես վեր կը թռչեո ջրկիրը, ակնթարթի մեջ կը մարե ծխափայտը, ու խոլ աճապարանքով մը նստարանին տակեն կառնե սափորը, որ արդեն ջուրով լեցուն է՝ վերջին Հուղարկավորությունեն ի վեր, ու իքնթզինքը դուրս կը նետե սրճարանեն, հապշտապ հետևելով թափորին, իր գավազանին ու քայլափոխին միանվագ աղմուկովը ու ջրալից սափորին մշտատև երերումովը։

Իր այդ սգալիք զբաղումին մեջ անբացատրելի փութկոտություն մը և հոգածություն մը կը դներ, տարօրինակ ծերունին. կարծես սիրահարված էր այդ արվեստին. անոր ամեն զվւսրթ, գեթ անտրտում վայրկյանն էր նորաբաց գերեզմանի մը շուրջն անցուցած կարճ ժամանակը. ամեն բան լմննալե ետք, հուղարկավորներուն ցրվելեն ետք, ինքն ալ կը հեռանար՝ չվանր մաքրելեն ու սափորին մեջի ջուրը մինչև հետին կաթիլը քամելե հետո քրքրված հողին վրա։

Ու կես ժամ հետո, նորեն իր նախկին դիրքն ունի Պապա Հուսեփ, սրճարանին անկյունը, մեկ ծունկը վեր, ծխափայտին թխպոտ ամպիկներուն մեջ խաղցնելով իր աղոտ, մոլորուն