Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղամպար վառեա ինձ ներողութեան,
Եւ բա՛ց ըզդուռն ինձ ողորմութեան,
Ցոյց ինձ ըզլոյս մեղաց քաւութեան
Եւ պատժապարտ հոգոյս փըրկութեան:
Ռըժիշկ հոգոց, պարգևիչ փառաց,
Իշխան հըզոր մահու և կենաց,
Վասըն քոյին սուրբ չարչարանաց,
Զանձն իմ այսօր քաւեա՛ ի մեղաց:
Սըրբեա զկամայս իմ և զակամայս,
Ք՛եզ բարեխօս կոյս մայրն ի կանայս,
Արդ, տէր, ընկալ գպարտաւոր ծառայս
Եւ բերկրեցո ի փառս յարակայս:
|
|
ՆՈՐԻՆ ԱՍԱՑԵԱԼ Ի ՎԵՐԱՅ ՄԱՆԿԱՆՑ
Պայծառագոյն որդեակ իմ սիրուն,
Տիպ և նման ծագման արևուն,
Վա՜յ ինձ, այսօր որպէ՞ս մըթացար,
Թանձր և խաւար ամպով ծածկէ ցար:
Ա՜յ իմ որդեակ, ծաղկեայ նըռնենի,
Եւ գեղափայլ վառեալ վարդենի,
Վա՜յ ինձ, այսօր որպէ՞ս չորացար,
Ցամաքեցար և թօթափեցար:
|
|