Ձեր վսեմ քնարին շուրջը կը դեգերի) և կը պատրաստվի Ձեր սրտին մեջ շաղ մը և շիթ մը թափել։
Ընդունեցեք, կ’աղաչեմ, Գերապատիվ Տեր, իմ կանխահայտ և ամենախորին մեծարացս հավաստին։
1871 Հունվար 22
Առ
Պ․ Տ. Ադամյան
Բարեկամ.
Հոս ձյունը բավական եկավ, ծածկեց հյուղերը, որուն ներքնակողմը մսող թշվառը ըսավ. «Ահա մեզ ծածկելու համար Աստուծո ղրկած վերմակը» և դողաց. պատանքի մը պես ցուրտ էր այն։ Տաքցի՛ր այն վառարանին քով և մի՛ նախատեր զայն թեև նժդե՛հ ալ ըլլա)․ եթե անչքավորության մեջ այդ նժդեհությունն ալ չըլլա ո՞ւր կը մնա մեր ճակատագիրը, այն ճակատագիրը, որ զմեզ միացուր մանկության մեջ՝ այն ընկերական վառարանին շուրջը որ դպրոց կ’ըսվի միշտ ձանձրալի է այժմյան աշխարհը, անոր համար որ ուղեղին մեջ ջահ մ’ունի․ աշխարհի քաղցրությունը վայելելու համար այն դարին մեջ շնչելու է որ քուրձ կը հագնի և կը սիրե, փլիսոփա աշխարհը ըսել կ’ուզեմ, որ արդեն ուղեղներու մեջ կը սաղմնին․․․ հիմա սրտի ծալքերը թղթատելու ժամ չ’է․․․