Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհուրդ մը կը հղանա: Վերջին խոսքս սա է, որ մինչև հիմա տպված թերթերն, որոց մեջ հեղինակին ոգվույն և ճաշակին հակառակ սրբագրությունք, մտած են, նորեն տպագրվին, և ասկե վերջն ալ Մասնաժողովո անհասկընալի տեսած կետերը, ծանոթությամբ միայն բավականանալով, շարունակվի, ապա, թե ոչ բնագիրք ետ տրվին։

Հարություն Ա. Դուրյան
1872, Ապրիլ 2

Հ. Դուրյանն իր վրդովված նամակը գրել է Ժողովածուի առաջին մամուլներում տեղ գտած աղավաղումների առիթով։ Ինչպես հաստատում է Բ. էքսերճյանը, այդ բողոքը իր դերը խաղացել է. «Հետ այնորիկ սրբագրություններ կընդհատին և հաջորդ ֆորմաներն ըստ բնագրին կը շարունակվին տպագրվիլ» («Արևելք», 1892, թիվ 2667)։

Մամուլում շատ է գրվել Ֆելեկյանի «ավերածությունների» մասին։ Մոլորակը (Տիգրան Կամսարական) բողոքելով նրա «պղծիչ սրբագրությանց դեմ», հրապարակային բացատրություն է պահանջել և հարց է հարուցել Ֆելեկյանին «բարոյական պատասխանատվության մը» ենթարկել («Մասիս», 1892, 31 դեկտեմբեր, թիվ 3972, էջ 291 )։ Այդ պահանջը պաշտպանել է արևելահայ մամուլը («Տարազ» հանդես, Թիֆլիս, 1893, №6, էջ 95, «Մանր լուրեր»)։ Ֆելեկյանի մահն անգամ չկարողացավ մեղմել նրա դեմ եղած զայրույթը «...Կրկին անմոռաց պիտի մնա՝ իբր խաթարիչը Դուրյանի թողած քերթվածներուն»,— նրա մասին գրեց Մոլորակը («Ծաղիկ» հանդես, Կ. Պոլիս, 1004, թիվ 8, էջ 414)։

Պ. Դուրյանի գործերի երկրորդ ժողովածուի հրատարակությունն իրագործեց ուսուցիչ Բարսեղ էքսերճյանը (1863—1944)։

Տակավին 1876֊ին, երբ Միհրան (հետագայում՝ Եղիշե) Դուրյանը ուսուցիչ էր Սկյուտարի ճեմարանում, աշակերտներից ոմանց, որոնց մեջ էր նաև Բ. էքսերճյանը, ծանոթացնում է իր եղբոր մի քանի անտիպ նամակներին։ Այդ ժամանակվանից էլ, ինչպես վկայում է Բ. էքսերճյանը, ճեմարանի աշակերտները միտք են հղանում հրատարակելու Դուրյանի անտիպ գործերը։ 1880֊ին ճեմարանի նախկին սաներ Բարսեղ Էքսերճյանը, Սիմոն Գաբամաճյանը, Արմենակ Աստվածատրյանը և Հարություն Գազազյանը կազմում են մի մասնախումբը որոշելով ձեռք բերել ու տպագրել Դուրյանի