էջ 152—153)։ Այս տեղեկությունն օգտագործել է իր գրքում Ա. Չոպանյանը («Դուրյանի կյանքը...», էջ 201)։
Ա. Չոպանյանին գրած 1891֊ի օգոստոսի 30֊ի նամակում Ե. Դուրյանը նկատում է միայն, որ 1872֊ի ժողովածուում տեղ է գտել վրիպակ (8֊րդ տողում տպված է հաշաղը, պետք է լինի՝ հաջաղը): Ասենք նաև, որ 9֊րդ տողում վարդիցը բառի փոխարեն տպվել է վարդիկը: Այս վրիպակները վերացրել է Բ. էքսերճյանը, սակայն իր հերթին թույլ է տվել հետնյալ աղավաղումները.
ՏԹՆԴ
9 Պատան մ’է նուրբ ներա վարդիցը տըժգույն.
13 Նայիլ կ’ուզե, բայց ավելի կը նվազի,
26—27 Որուն ծըծած ծաղիկըն՝ սիրտ, մեղրն է սեր,
Ես կը կոչեմ զնե կույս՝ որուն սիրտն է երկին
34 Իսկ թե մեռնի՛,
27֊րդ տողի աղավաղումը ցույց է տվել նաև Մ. Միհրդատյանցը։ Դատելով նրա մատնանշած հեղինակային սրբագրումներից՝ հիշյալ տողում «երկին»֊ը նախնական է, իսկ ավարտունն է «յերկին»։ 1872֊ի ժողովածուում 35֊րդ տողն է. «Թե իսկ մեռնի», իսկ ՏԹՆԴ֊ում՝ «Իսկ թե մեռնի»: Սրանցից առաջինը, ինչպես ցույց է տալիս, նախնական է, իսկ երկրորդը՝ վերջնականը։ Ինքնագրի բացակայությունը հնարավորություն չի տալիս պարզել այդ դիտողության ստուգությունը, ուստի հիշյալ բառերը թողնում ենք ըստ 1872֊ի և Երուսաղեմի հրատարակությունների։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆեՐ (ՄՄՀՆ)
8 — 9 Ի՜նչ [թալկահար..․] դալկահար... կարծես հաջաղը վառե
[Պատանք մի է] Պատան մ’Է նուրբ ներա վարդիցը դժգույն.
12 Կ՚ըսես.— Ո՜հ հի՛մա [սա] կ’անցնի»։
22 Քամել սիրո [հըրո] կրակե բաժկին հուսկ կաթիլ․
26—27 Որուն [խնդրած] ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սեր,
Ես [զնե] կոչեմ զնե կո՛ւյս [մ՝], որուն սիրտն է [երկին] յերկին