1893-ի ժողովածուում գրաքննությունը արգելել էր 22-րդ տողը («Հայրենիք մը ունիմ թըշվառ»)։
ԱՂԱՎԱՂՈԻՄ
15 Ննջել հողե վերմակին տակ, (ՏԹ)
Բ. էքսերճյանը ՏԹՆԴ-ի վրիպակների ցանկում (էջ 259) 14-րդ տողը «ուղղել է».
Չ’անդորրած գլուխս մրրկավար
ընդգծված բաոը նոր վրիպակ է։
35. ՆՎԵՐ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌ Պ. Հ. ՃԱՆՖԵՍՃՅԱՆ
Հո՜ւշք
(էջ 80)
Օրինակված է ինքնագիր Բ տետրում։ ԳԱԹ-ում պահվում է բանաստեղծության` սև թանաքով գրված նախնական օրինակը, որ Դուրյանը նվիրել է ընկերոջը։ Ստորագրված է «Պ. Դուրյանը։
Երուսաղեմի հրատարակությունը պարզում է հետնյալ աղավաղումները.
1 Սա կապույտ մայր-օվկեանին (ՏԹՆԴ)
4 Եզրեն` վարդից մեջ աճյունի` (ՏԹՆԴ)
31 Ամրան գիշեր մը երբ գտնես (ՏԹՆԴ)
35 Երբ շրջազգեստ մը շրջե, (ՏԹ)
Առաջին տողի մասին Ա. Գալայճյանը գրում է. «էքսերճյան կը սրբագրե և «կապույտ»-ի կը վերածե, ծանոթության մը մեջ ավելցնելով որ Ֆելեկյանի հրատարակության մեջ «խաղաղ» է, սակայն ըստ բնագրին պետք է «կապույտ» ըլլար:Բ. Տետրակին մեջ` նախապես «կապույտ» եղած է, զոր Դուրյան ջնջած (ավրած) և «խաղաղ» ըրած է։ «Կապույտ»-ծ հետքերը կարելի է նշմարել տակավին։ Կրնա ըլլալ որ էքսերճյան ներկա Բ. տետրակեն տարբեր` երրորդ մը ունեցած ըլլա ձեռքի տակ» (Տ, էջ 133)։ Պետք է ասել, որ ԳԱԹ-ի ինքնագրում և «կապույտ» է։ Կարելի էր կարծել, որ էքսերճյանը օգտվել է հենց այս օրինակիր, բայց այդպիսի ենթադրությունը բացառվում է. նախ էքսերճյանը խոստովանում է, որ ինքը չի կարողացել