Հեղինակություն
Պ. Ռոմանոս Սետեֆնյանի
Երաժշտություն ընդ առաջնորդությամբ Պ. Չեռվարիի
ԱԶԳ.— Վերոհիշյալ թատրերգության նյութը ինչպես հայտնի է արգո հասարակության, Արշակունի թագավորաց ժամանակին մեկ նկարագիրն է, այնպիսի ժամանակ մը, յորում Հայը յուր ստեպ ստեպ հաղթանակներովը այն չափ փայլեցավ աշխարհի առջև, որ թագավորք սկսան ինքզինքն աստվածոց կարգը դասել։ Տիգրան և Միհրդատ` այս երկու աստվածացյալ անձիերը` գրեթե անընդհատ հռովմայեցվոց դեմ պատերազմելով ծերացան. այս Պարթևական և Հռովմեական պատերազմը հիսուն տարիեն ավելի տևեց»։
4) ...Առանց... արժեգինքը ամբողջապես ինձ վճարելու... պատասխանատու կը հրատարակեմ զինքը Դատաստանական բարձրակայն ատյանի առջև— Հայտնի չէ, թե Դուրյանն իսկապես ստացե՞լ է իր հասանելիքը կամ դիմե՞լ է ատյանին:
13. ԱՌ Պ. Տ. ԱԴԱՄՅԱՆ
(էջ 179)
Ինքնագիրը պահվում է Երուսաղեմի պատրիարքարանում, իսկ ընդօրինակությունը` ԳԱԹ-ում։
Առաջին անգամ տպագրվել է «Արևելք»-ում (1889, թիվ 1607), ապա զետեղվել 1893, 1918, 1940, 1947, 1932, 1956 և 1968-ի ժողովածուներում։
Ինքնագիր և ընդօրինակված տեքստերը նույնն են: «Արևելք»֊ում և ՏԹՆԴ-ում գրության ամսաթիվն է «Հոկտ. 11», որ վրիպակ է։
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆեՐ
«Արևելք», ՏԹՆԴ
1 Ա՜հ,։ 7 աշխարհստեղծութենեն։ 8 հառաջ։ 9 քաոսային։ 12 աչերս։
«Արևելք»
4 Գերագույն։ 5 (բացակայում է)։ 10 աղիտաբեր։ 23 (Ամբողջ պարբերությունը չի տպագրված)։