Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Բ



ՊԱԼԱՏ



Տեսիլ Ա


ԿՐՅՈՒՍՈՍ.— (մինակ` զարհուրած տեսարան կուգա, խռովյալ նայվածքով չորս կողմը կը զննե, հետո կը հանդարտի) : Երա՜զ... այս իմ պալատս է... ես` Կրյուսոսն ու ողջ եմ դեռ... Ահա կը տեսնեմ արևուն նորասփյուռ ճառագայթները, որ ինձ կյանք կավետեն... Ահա գահս, թագս, սուրս. ձեռք մը զանոնք չէ տապալեր, չէ փշրեր... Երազ էր այն... Սակայն որոտմունքը կայծակին հարվածը կը գուժե, այս երազը որոտմունքն էր, կայծակը պիտի ճայթի... Ո՜վ դիք, միթե կատա՞կ կընեք ինձ հետ, եթե ոչ` բարկության կրակ պիտի ժայթքեք գահիս... Եվ ո՞վ պիտի բազմի անոր մոխրին վրա... օտար մը` գոռոզն Արտաշես` իր փառաց հիշատակարաններուն մեջ անոր աճյունն ալ ամփոփելու և Կրյուսոսի արցունքն ու արյան կաթիլները թվելով հեշտանալու... Գթությո՜ւն, ո՜վ դիք, Կրյուսոս մը ծունր կուգա, կը հեծե... աչքերը արցունքով կը փալփլին իր փառաց աստղերուն հետ... Առեք կյանքս, բայց ոչ թագս, կուզեմ մեռնիլ` քան թե